07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով. Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական եւ […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի […]

ՀՀԿ-ն քաղաքական զարգացումներում որևէ սցենար չի բացառում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տված իր հարցազրույցում հայտարարեց, որ եթե վերադարձել է քաղաքականություն, ապա կարելի է  ենթադրել, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Անդրադառնալով հարցին՝ ովքեր կլինեն իր հենարանները քաղաքական դաշտում, Քոչարյանը պատասխանեց՝ դեռ չգիտի: Henaran.am-ի թղթակիցը  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից,  փորձեց ճշտել՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը կմիանա և կսատարի Ռոբերտ Քոչարյանին: […]

«Լայվից» բացի՝ մարդիկ իրական փոփոխություններ պետք է տեսնեն. Հ. Բալանյան

Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ: «Քաղաքական իրավիճակը Հայաստանում մնալու է փոփոխական ու դինամիկ, այլ հարց է, որ իշխանությունն ինքն իրեն պետք է հաշիվ տա, որ […]

Հուլիսին արտահանումը չի աճել որքանով մենք ուզում էինք. Նախարար

Տնտեսության ոլորտում թվային տվյալները չենք համարում, որ ամբողջությամբ լավ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ «Հուլիսին արտահանումը չի աճել որքանով մենք ուզում էինք, սակայն դա դեռ չի նշանակում, որ տնտեսությունը փլուզվում է»,–ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը՝ ապա հավաստիացրեց, որ առնվազն […]

Մոսկվան մերժելու է ՀՀ-ի պաշտպանության նախկին նախարար Մ. Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ Երևանի հարցումը

Երևանը Մոսկվային պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ, որի նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզում է հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով, «Интерфакс»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: «Միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման հարցումը ստացվել է ՌԴ իրավապահ մարմիններում, և այս պահին գտնվում է […]

Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 31-ին տոնում է ծննդյան օրը: Այսօր Ռ. Քոչարյանը դարձավ 64 տարեկան: ՀՀ նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ», – ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Փաշինյանի կառավարությունը նախանձելի վիճակում չէ. Տնտեսագետի գնահատականը

Կառավարության 100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության նոր մշակույթի ձեւավորումն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։  «100 օրվա ձեռքբերումը տնտեսական քաղաքականության մշակույթի ձեւավորումն է, որի հիմնական շեշտադրումներն են, որ մեր տնտեսությունը կոռուպցիայից զերծ պետք է լինի, որը մոնոպոլիաներ չպիտի լինեն, որը ներքին մրցակցության պայմաններն է բարելավվում, ազատ տնտեսական գործունեությունը, […]

Ամռան վերջին օրը բավական շոգ կանցնի. Սուրենյանը ամփոփել է ամառը

Ամռան վերջին օրը բավական շոգ կանցնի և ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, որը նորմայից բարձր է 4-6 աստիճանով. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա` երեկոյան հարավային տաք օդային հոսանքները նահանջում են՝ տեղը զիջելով սառը հոսանքների: «Այսօր երեկոյան կսկսի ջերմաստիճանի անկում»,-ասաց նա: Սեպտեմբերի 1-2-ին ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված