27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քրիստոսն ասաց` այս մեղքն աններելի է

«Ամեն մեղք ներելի է, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյությունից» (Մատթեոս 12:31-32)

Քրիստոս այս պատգամը տվեց, երբ փարիսեցիները Տիրոջ կատարած հրաշքները վերագրեցին սատանային՝ ասելով թե չարի իշխանությամբ է անում։

Ս. Հոգին բացահայտում է Ճշմարտությունը և տալիս զորություն ճանաչելու այն, եթե մարդիկ ցանկանան։ Բայց եթե չկա ճանաչելու ցանկությունը, մարդը կորցնում է Ճշմարտությունը։

Փարիսեցիները ոչ միայն չցանկացան ճանաչել ակնհայտ ճշմարտությունը՝ Աստծո զորությունն, այլև այն վերագրեցին չարին։ Ս. Հոգու դեմ հայհոյանքը Աստծո կամքի մերժումն է նույնիսկ, երբ այն դրսևորվում է այդքան ակնհայտորեն։

Այս մեղքն աններելի է, քանի որ երբ ի վիճակի չես ընդունելու ակնհայտը՝ ընդունելու բարին և մերժելու չարը, ուրեմն ի վիճակի չես նաև ապաշխարելու։

Մյուս կողմից, Քրիստոսի լուսավոր հայացքի մեջ մարդիկ տեսնում են իրենց անկատարությունն ու մեղքը։ Արդյունքում մարդը զղջում և ապաշխարում է։ Իսկ երբ մարդը դադարում է Հիսուսի մեջ տեսնել աստվածային զորությունն ու լույսը և որ ավելի կործանարար է, Քրիստոսի զորությունը վերագրում է չարին, ապա չի կարող ապաշխարել ու թողություն ստանալ։

Ուստի այս մեղքը ոչ թե ընդհանրապես չի ներվում, այլ չի ներվում, քանի մարդու սրտում արմատացած է չարությունը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ