06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զորակցում ենք ՀՀ Վարչապետին. Սասնա Ծռեր

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին: Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը և այն վերածել էր իր […]

Դատավորը չպետք է անօրինական առնչություն ունենա իրավապահ մարմնի հետ. ՄԻՊ արձագանքը սկանդալային հեռախոսազրույցին

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

Երբ լրջորեն կապավինես Տիրոջը

« Երբ լրջորեն կապավինես Տիրոջը, կսովորես գոհանալ այն բաների համար, որ պատահում են, և խաղաղությունդ չկորցնել, եթե դեպքերն ու իրադարձությունները – հակառակ այն բանի, որ դու գործի ես դրել ողջ եռանդդ և պատշաճ գործիքներն ու միջոցները – չեն հաջողվում քո ակնկալածի համաձայն … : Որովհետև «հաջողվելու են» այնպես, ինչպես որ Տերն է պատշաճ ու հարմար […]

Կրթված ծնողների երեխաներն ավելի առողջ են. գիտնականներ

Մոր և հոր կրթությունը իր ազդեցությունն է թողնում երեխայի առողջական վիճակի վրա,– հաղորդում է Die Zeit պարբերականը։ Նման եզրահանգման են եկել գերմանական բժշկական ապահովագրական DAK ընկերության իրականացրած հետազոտության հեղինակները։ «Ծնողների առավել ցածր կրթական մակարդակով ընտանիքների երեխաները երեք անգամ ավելի հաճախ են տառապում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են ավելորդ քաշն ու կարիեսը, քան բարձրագույն կրթություն ստացած ծնողների […]

Եթե Դուք լինեիք ընդդիմադիր պատգամավոր՝ ի՞նչ կանեիք. Շարմազանովը՝ Փաշինյանին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ  հայտարարեց՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին այնքան էլ չի համոզել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը։ Henaran.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը գնահատելով վարչապետի ելույթը ասաց՝ մեծ ցանկության դեպքում էլ այն դժվար է ելույթ անվանելը.« […]

Նա լավն է․ Ջիգարխանյանը՝ նոր ընկերուհու մասին

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է սեփական թատրոնում աշխատել, որն առաջիններից մեկը բացեց թատերական սեզոնը։ Սակայն Ջիգարխանյանի համար հեշտ չէ մոռանալ վերջին մի քանի տարիների իրադարձությունները և մի շարք խոչընդոտներ անտեսել։ «Ո՛չ, ո՛չ․․․հանգիստ չկա։ Դե հնարավոր է՝ մի փոքր ավելի մեղմ է դարձել, նորմալ եմ քնում։ Մշտապես ինձ հետ է բուժքույր Լյուդմիլան։ Նա լավն է։ […]

Մենք մասնագետ զինվորներ չունենք Սիրիա ուղարկելու համար ու դիակները հետ ընդունելու

Նախ Սիրիա ուղղարկվող զորախմբի համար հարգելի Նիկոլը հրապարակում միտինգ արե՞լ է և հարցրել է ժողովրդին ուզո՞ւմ են, որ մեր սակրավոր, բժիշկ, մասնագետ զինվորները խառնվեն այդ աշխարհաքաղաքական պատմությանը, եթե միտինգ չի արել, ովա՞ որոշել, որ այս մարդիկ պետք է գնան Սիրիա: Խոսվում է ինչ որ հումանիստական քայլի մասին, որը անհասկանալի է: Եթե հումանիստական քայլ է կառավարության […]

Եթե ուզում ես Աստծո հետ ապրել

Եթե մարդն ուզում է Աստուծո հետ ապրել, գոնե 2 բան պիտի ամեն օր անի: Աղոթի ու Աստուծո Խոսքը կարդա (սովորի): Երբ աղոթում ես, քո միտքը խոսում է Աստուծո հետ: Երբ Ավետարանն ես կարդում, Աստված է խոսում քեզ հետ: Միտքը ամեն պահ Աստուծո մասին մտածելով փափկում է ու սրանից կծվեն բարի գործեր, զղջում ու ապաքինվող մարդ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված