06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաղանիսի գնդակոծմանը հետևած արձագանքից իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ պարբերաբար են լինում, երեկ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գնդակոծման առումով այս պահին անհանգստանալու խնդիր չկա: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը: «Իրավիճակը կայուն է: Հրադադարի այդպիսի խախտումներ պարբերաբար են լինում, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է: Անհանգստանալու խնդիր այս պահին չկա»,- […]

Դա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար.Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման մասին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը մտահոգիչ է համարում երկրի համար: «Դա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար: Ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես դրանց կանդրադառնամ ավելի ուշ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ այս հարցով […]

Հայաստանի հարցը արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Ա. Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ […]

Պետք չէ հանիրավի անուններ շոշափել առանց հիմքեր ունենալու. Վ. Բաղդասարյանը Փաշինյանի ելույթի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի համար ընդունելի չէ «օլիգարխ» սահմանումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:  Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխների թիկնապահներին զինաթափման կոչին՝ նա ասաց, որ ցանկացած անօրինականություն կատարած անձ պետք է պատժվի։ «Օլիգարխ սահմանումը ես լավ չեմ ընկալում, համաձայն չեմ այս սահմանման հետ, բայց, եթե որևէ մեկն օրենքի […]

Պետավտոտեսուչները ակնհայտ աչքաթող են անում որոշ խախտումներ. Վարորդները դեմ են տեսախցիկների ավելացմանը

 Ավտովարորդների պաշպանություն լիգայի անդամ Վահե Պետրոսյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով առաջիկայում փողոցների տեսանկարահանման խստացման և 2000 նոր տեսախցիկների տեղադրման մասին ասաց, որ օրենքում փոփոխություններ չեն տեսնում, թե տուգանքների չափերը և խախտումների տեսակները մնացել են նույնը, բայց ավելանում են տեսախցիկները և արագաչափերը. «Այս ձևաչափերի դեպքում տեսախցիկների օգտագործումը մնալու է անարդյունավետ, հակառակը, ավելի են վանսելու երթևեկությանը: Տեսախցիկները վախեցնում […]

Մեր երաշխիքը որն է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը չի ընկնի մեր հեռախոսազրույցները. Շարմազանով

«Ես ակնկալում էի այս խայտառակ գաղտնալսման վերաբերյալ լսել պարոն վարչապետի կարծիքը, բայց միայն մեկ էպիզոդի վերաբերյալ լսեցի, այնինչ երկու էպիզոդ կար»,-այօսր խորհրդարանում անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արձագանքին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ համապատասխան կառույցներ ղեկավարների ապօրինի գաղտնալսում է տեղի ունեցել, եւ այստեղ որեւէ արդարացում լինել […]

Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն ա լոմած

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձայնագրության մասին մի քանի նկատառում. Սովորաբար չինովնիկները բաց կապով չեն խոսում։ Հայաստանում հիմնականում Վայբերով են խոսում։ Եթե բաց կապով են խոսել (հավանականությունը շատ փոքր է, բայց կարող էր լինել), ապա դա սխալ որոշում է եղել էն գլխից։ Էս դեպքում գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել բջջային օպերատորի մակարդակով։ […]

Աննախադեպ իրավիճակ. ԱԺ-ն հրատապ քննարկում կկազմակերպի՞

«Շատ մտահոգիչ է երևույթը, որ կարելի է նույնիսկ ԱԱԾ-ի ղեկավարին գաղտնալսել, մեզ համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստին: ԱԺ նախագահն ասաց, որ այս հարցին պետք է անդրադառնալ օրենսդրությամբ սահմանված կարգով. «Սահմանադրությունը եւ ԱԺ կանոնակարգը հստակ այդ բոլորը նախատեսում են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված