12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե նրանք կարող են գաղտնալսել ԱԱԾ պետին, ապա կարող են գաղտնալսել մնացած բոլորին. Коммерсантъ-ի անդրադարձը

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի` «Youtube»-ում հրապարակված հեռախոսային խոսակցության ձայնագրությանն անդրադարձել է Коммерсантъ պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով նրանց զրույցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին հատվածին:

Ինչպես գրում է պարբերականը, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումը հենց այդպիսին եղել: «ԱԱԾ ղեկավարը, տեղեկանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու մտադրության մասին, խնդրում է խափանման միջոցը փոխարինել չբացակայելու մասին գրավոր համաձայնությամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան Մոսկվայի հետ», – գրում է Коммерсантъ-ը:

Պարբերականը ներկայացրել է նաև Միջազգային հարցերով ռուսական խորհրդի քաղաքագետ Միքայել Զոլյանի մեկնաբանությունը, որը զրույցի ձայնագրության հրապարակումը կապում է Երևանի ավագանու մոտեցող ընտրությունների հետ:

«Ավագանու ընտրությունները շատ կարևոր են, քանի որ դա, ըստ էության, փորձ է խորհրդարանական ընտրություններից առաջ: Ամենայն հավանականությամբ, ձայնագրության հրապարակմանը ներգրավված են պետական կառույցներում գործող մարդիկ, որոնք հավատարիմ են նախկին իշխանությանը: Երկրորդ տարբերակը արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատանքն է», – ասել է Զոլյանը:

Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն այդպիսով կարող էին ցույց տալ իրենց ուժը. «…եթե նրանք կարող են գաղտնալսել ԱԱԾ պետին, ապա կարող են գաղտնալսել մնացած բոլորին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ