27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախում զինվոր է մահացել

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ինչ է վեց ամիսը մեկ պետք է ընտրություն անե՞նք. Շարմազանով

Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում համոզմամբ այսօր փաստացի ԱԺ-ն մնացել է միակ քաղաքական մարմինը, որը կարող է քիչ թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը մեր երկրում: «Ես դեմ եմ դրան: ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ ասել է, որ […]

Էյֆորիան կարող է 2 տարուց էլ չանցնել, հիմա ի՞նչ, 2 տարի ընտրություն չպե՞տք է անենք. Մարուքյան

Բացառում եմ, որ արտահերթ ընտրությունների պարագայում միակուսակցական խորհրդարան ունենանք, որովհետեւ Սահմանադրությունն այդ հարցը կարգավորել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակոտ, որ էյֆորիկ այս ֆոնի պարագայում ընտրություններում կարող է ձեւավորվել միակուսակցական խորհրդարան: «Կարող ենք ունենալ մեկ ուժի հեգեմոնիա, բայց ես չէի […]

Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Մակրոնը՝ Ազնավուրի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Մակրոնը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել: «Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է Մակրոնը:

«Մահացել է Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան». միջազգային լրատվամիջոցների արձագանքը՝ Ազնավուրի մահվանը

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը նշել է, որ մահացել է «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան»՝ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, որն աշխարհին հայտնի էր որպես Շառլ Ազնավուր: Մինչդեռ BBC-ն գրում է, որ «Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում ծնված Ազնավուրն ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 180 մլն ձայնասկավառակ, […]

Աշխարհի ժողովուրդներին հայ սերը և հայ սիրտը բաժանող մեծագույն առաջնորդն էր. Մանսուրյանը՝ Շարլ Ազնավուրի մասին

Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը մեծ ցավով է տեղեկացել աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնվավուրի մահվան լուրը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Շարլ Ազնավուրի մահվամբ մեծագույն կորուստ վրա հասավ: «Մեծագույն կորուստ վրա հասավ, և այլևս մեզ հետ չէ հայ-ֆրանսիական, հայ համաշխարհային երգի ասպետը, ով դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մինչև այսօր տիրապետող ուժ էր: Նա աշխարհի ժողովուրդներին […]

Yerevan.Today-ի օգնությունը՝ ԱԱԾ-ին

Yerevan.today-ը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց հարցին․ «Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին վերջերս շատ է խոսվել, և կարծում ենք՝ արժե թեման մեկընդմիշտ փակել՝ հիմնավոր հրապարակումներով ներկայացնելով իրական պատկերը։ Ցանկանում ենք օգնել ԱԱԾ տնօրենին՝ արագացնելու ուսումնասիրությունները: Ներկայացնենք Yerevan.Today-ի արված […]

Սա համամարդկային կորուստ է. Փաշինյանը՝ Ազնավուրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական տեսաուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։  «Սա համամարդկային կորուստ է։ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է վերազգային, համամարդկային արժեքներ», – ասել է Նիկոլ Փաշինյանը։  

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը հասունացած չէ. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ն երբեք ժողովրդի կողքից չի փախել և ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով համոզմունք հայտնեց, որ հապշտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիքը չկա: Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ: «Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հայտնաբերվել են կրկնաքվեարկություններ։ Հիմա նույն բաներն անենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված