Լիլիթ Մակունցը կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հստակ որոշել է՝ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։ Նա այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ընտրություններից հետո միայն թիմը կորոշի՝ ինքը մնալու է խորհրդարանո՞ւմ, թե՞ կգործուղվի կառավարություն։ «Մենք թիմով որոշում կկայացնենք՝ ինչպես ենք վարվելու։ Մի […]





































