14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լիլիթ Մակունցը կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հստակ որոշել է՝ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։

Նա այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ընտրություններից հետո միայն թիմը կորոշի՝ ինքը մնալու է խորհրդարանո՞ւմ, թե՞ կգործուղվի կառավարություն։

«Մենք թիմով որոշում կկայացնենք՝ ինչպես ենք վարվելու։ Մի բան հստակ է՝ մեր որոշումն է ունենալ թե՛ լավ կառավարություն, թե՛ լավ Ազգային ժողով», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հարցին՝ արդյոք Մակունցը կուսակցական է, նախարարի պաշտոնակատարը դրական պատասխան տվեց ու հավելեց. «Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակունքներում եմ կանգնած եղել, բայց իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ չեմ անդամագրվել կուսակցությանը։ Բայց այն պահից, երբ ստացա պաշտոնը, որը գիտեք, քաղաքական է, որոշեցի նաև քաղաքական առումով ամրագրել իմ կարգավիճակը»։

Արդյոք մշակույթի նախարարության աշխատակիցներին հորդորում են անդամակցել կուսակցությանը, Մակունցը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ։

«Ինչի՞ մասին է խոսքը։ Նման հարց երբևէ չի շոշափվել նախարարության աշխատակիցների հետ», – նշեց նախարարի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ