23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը հավանել է Սերժ Սարգսյանի վրայով կարած բաճկոնը

«Իշխանությունը հասկացավ, որ հին Ընտրական օրեսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը լավ հնարավորություն է միանձնյա իշխանության համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն  ասաց Դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` դժվար չէր Ընտրական նոր օրենսգիրք ընդունելը:  

«Իշխանությունը չցանկացավ  խնդիրներ ունենալ Վենետիկի հանձնաժողովի հետ, քանի որ հայտարարվել էր, որ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրք փոխել պետք չէ»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը չի բացառում, որ նոր խորհրդարանում նոր դեմքեր լինեն, բայց քանի որ Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, մեծ փոփոխություններ ակնկալել պետք չէ:

«Տպավորություն եմ ստացել, որ Սերժ Սարգսյանի կարած քաղաքական բաճկոնը, շատ է դուր եկել նաև Նիկոլ Փաշինյանին»,-նշեց Սարգսյանը:

Նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը նույնպես այն կարծիքին է, որ հին Ընտրական օրենսգիրքը իշխանությանը ձեռնտու է:

«Հերթական անգամ խորհրդարանը լինելու է ոչ լեգիտիմ: Այն օրենսգիրքը, որով քաղաքացին չի ընտրում 51%-ից ավելիին, լավը չէ»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ հին օրենսգիրքը գրված էր այնպես, որ հնարավորություն էր տալիս ընտրակաշառք բաժանել և որը անում էր նախկին իշխանությունը: Նույնը լինելու է նաև այս իշխանության պարագայում:

«Այն մարդիկ, որոնք սովոր են կաշառք բաժանելուն, այս ընտրություններում էլ են անելու: Միևնույն է բաժանելու են: Բռնվողներ ու նստողներ լինելու են»,-շեշտեց  նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ