16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե ձեզ թվում է, որ ամենազզվելի տեսարանները արդեն տեսել եք, ստիպված եմ հիասթափեցնել

Առանձնահատուկ «հաճույք» է դիտել, թե ինչպես կես տարի առաջ Սերժին մերժող հավատարիմ հեղափոխական ավանտյուրիստները մանրից հելնում են Նիկոլի շալակը՝ նրան մեղադրելով հեղափոխության սկզբունքները դավաճանելու, ծրագրային խոստումները չկատարելու մեջ: Նիկոլը չէր կարող դավաճանել հեղափոխությանը, որտև ոչ մի հեղափոխություն նա չի արել, ծրագիրն էլ չէր կարող չկատարել, քանի որ դա էլ չկար:

Կային բազմաթիվ ամպագորգոռ հայտարարություններ և նա մինչ օրս հավատարիմ է այդ ոճին: Իր շալակը հելնողներն էլ պարզապես ոչ պաշտոն ստացան, ոչ էլ ապագա ԱԺ-ում են իրենց տեղը տեսնում… ու էս սաղ ժեխը հեսա սկսելու ա իրար ուտել: Այս ամենը տեղի է ունենալու կառավարության գործունեության բոլոր ոլորտներում կատասրոֆիկ ցուցանիշների և իրենց կենցաղը պետության հաշվին բարելավող նորաթուխ չինովնիկների ֆոնին: Նենց որ, եթե ձեզ թվում է, որ ամենազզվելի տեսարանները արդեն տեսել եք, ստիպված եմ հիասթափեցնել, ամեն ինչ դեռ առջևում է:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ