10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Ալեն Սիմոնյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս իր համակիրների հետ երթ անել

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի մոտ լավ է ստացվում Նիկոլ Փաշինյանի ձողիկն ու փայտիկը մեկնաբանելը: «Մեկը ձողն է մեկնաբանում, մեկը՝ փայտիկը: Ես կարծում եմ՝ իրենք այդ նույն ոճաբանության մեջ շատ ու շատ ասելիք կունենան մեր ժողովրդին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը: Հակադարձելով ՀՀԿ-ի քննադատությանը, […]

Հայաստանը 50 մլն դոլարով ավելացնում է արտաքին պարտքը

ԱԺ-ն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը՝ 68 կողմ. 2 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ: ՀՀ կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ կներգրավի: Ըստ համաձայնագրի որոշման՝ վարկային միջոցներն ուղղվելու են […]

Զուռնա, դհոլ էլ ա ժողովուրդը նվագելու, քայլարշավ էլ եմ անելու, լոռեցիքի հետ հանդիպելու էլ եմ, երգելու էլ եմ, պարելու էլ եմ. Էդուարդ Շարմազանով

«Այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը տարիներ շարունակ քննադատում էր Հանրապետական կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով, և ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և վարչական ռեսուրսի կիրառմանը: Ըստ […]

Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը

Նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:  

Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ: «Հավելյալ ջրառ չպետք է անել: Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես […]

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհուրընկալվի  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ ԹԵՄԱ՝  ԱԺ ընդունեց  2019թ. պետական բյուջեի մասին նախագիծը. երկրի  ներկա տնտեսական իրավիճակը. ներդրումային քաղաքականությունն ու տնտեսական ոլորտում սպասվող փոփոխությունները:

Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը /տեսանյութ/

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին: Ըստ նրա՝ ում մոտ ինչ լավ ստացվում […]

Մենք դեռ երկրի տնտեսության զարգացման հստակ տեսլականներ չենք տեսնում. Արթուր Բաղդասարյան

Մրցակցող տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի առջև լրջագույն մարտահրավերներ ու նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նրա խոսքով, սովորաբար, նոր կառավարությունների համար սահմանվում է 100-օրյա փորձաշրջան, որից հետո արդեն կառավարությունը ներկայացնում է տնտեսության, զարգացման տեսլականը։ «Բայց հիմա 100 օրը, 7 ամիսը անցել […]

Ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արեք Տեր Հիսուսի անունով

Ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, քանզի Աստված ձեզ կանչեց այդ խաղաղությանը՝ մեկ մարմնի մեջ, որ Քրիստոսի եկեղեցին է: Ուստի շնորհակա՛լ եղեք Աստծուն: Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն: Եվ ինչ էլ որ անեք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված