23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զուռնա, դհոլ էլ ա ժողովուրդը նվագելու, քայլարշավ էլ եմ անելու, լոռեցիքի հետ հանդիպելու էլ եմ, երգելու էլ եմ, պարելու էլ եմ. Էդուարդ Շարմազանով

«Այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը տարիներ շարունակ քննադատում էր Հանրապետական կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով, և ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և վարչական ռեսուրսի կիրառմանը:

Ըստ նրա՝ ԿԸՀ-ն պետք է Սահմանադրությունից բխող ճիշտ որոշում կայացնի:

Հարցին՝ պետք է «Իմ քայլը» դաշինքին հանի՞ ընտրություններից, Շարմազանովը պատասխանեց. «Դա իրավաբանները պետք է որոշեն: Համենայն դեպս, պետք է գոնե օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացնի»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Լենա Նազարյանն ասում են, որ յուրաքանչյուրը կարող է հանդիպել ընտրողներին, Շարմազանովը պատասխանեց. «Շնորհակալություն Լենա Նազարյանին ու Նիկոլ Փաշինյանին, որ թույլ են տալիս` ես իմ ժողովրդի հետ հանդիպեմ»:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ քարոզարշավի ժամանակ չի խուսափելու ժողովրդի հետ շփումից:

«Զուռնա, դհոլ էլ ա ժողովուրդը նվագելու, քայլարշավ էլ եմ անելու, լոռեցիքի հետ հանդիպելու էլ եմ, երգելու էլ եմ, պարելու էլ եմ,- ասաց Է. Շարմազանովը՝ հավելելով, թե չի արտասանելու,- Մոտս լավ չի ստացվում»:

ՀՀԿ-ի կարգախոսը Շարմազանովը դեռ չհրապարակեց. «Կասեմ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ