20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ալեն Սիմոնյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս իր համակիրների հետ երթ անել

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի մոտ լավ է ստացվում Նիկոլ Փաշինյանի ձողիկն ու փայտիկը մեկնաբանելը:

«Մեկը ձողն է մեկնաբանում, մեկը՝ փայտիկը: Ես կարծում եմ՝ իրենք այդ նույն ոճաբանության մեջ շատ ու շատ ասելիք կունենան մեր ժողովրդին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Հակադարձելով ՀՀԿ-ի քննադատությանը, թե Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը երթ է կազմակերպել՝ տեսնելով, որ տնտեսություն զարգացնելն իր մոտ չի ստացվում, Ա.Սիմոնյանը խորհուրդ տվեց ՀՀԿ-ին՝ իր համակիրների հետ երթ անել. 

«Առաջարկում եմ՝ Բաղրամյանից իջնեն, ու տեսախցիկներն ուղեկցեն նրանց, տեսնենք՝ ժողովուրդն ի՞նչ կասի պարոն Աշոտյանին՝ իր առաջարկներին ի պատասխան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ