16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Ազգովի էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր

Եթե Նիկոլը Փարիզում Շառլ Ազնավուրի թաղումը վերածեց միտինգի, Դսեղում Թումանյանի 150-ամյակի միջոցառումը վերածելը ինչ է որ… Հ.Գ. Ազգովի էժան ենք պրծել, որ Փարիզում դիմելով Ազնավուրին չասաց. – Վե՛ր կաց և քայլի՛ր: Արամ Հարությունյան

Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին. Ժամանակ

Չնայած խորհրդարանական ընտրություններն էլ անցան, սակայն Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին: Ավելին՝ նախկինում սկսված որոշ ծրագրեր անորոշ ժամանակով հետաձգվում են: Պատճառը ներդրողների անվստահությունն է եւ իշխանությունների դրսեւորած անտարբերությունը ներդրողների նկատմամբ: Շատերը բողոքում են, որ եթե նախկինում հնարավոր էր ինչ-որ հարց լուծել բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելով, ապա հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ո՛չ էլ գործ […]

Երկու դեպքում էլ Փաշինյանը պետք է հեռանա. Էդուարդ Շարմազանով

Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։  Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։  […]

Կառավարությունում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ընդարձակ ցուցակ է կազմվել. Փաստ

Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձեւավորել այլակարծություն եւ արեւմտյան արժեքներ: Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը: Թերթի տեղեկություններով, վերջերս կազմվել եւ համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում եւ կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ: Թերթի […]

Գյուղացու համար Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը պատուհաս դարձավ. Ժամանակ

Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը եւ պարարտանյութերը: Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան: Նույնը վերաբերում էր դիզվառելիքին: Այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը, որովհետեւ Հայաստանում հեղափոխություն է […]

Ստիպված են՝ պատգամավորները «կրակն են ընկել» վարչապետի հրահանգի ձեռքը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները որոշ ժամանակ առաջ սկիզբ են դրել առողջ ապրելակերպին՝ ուժերը չափելով ֆուտբոլի դաշտում։ Նախորդ կիրակի ֆուտբոլային խաղին մասնակցել են, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լորեցյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, դարպասապահ է եղել վերահսկողական ծառայության պետ Դավիթ […]

Յուրահատուկ դեմարշ են սկսել հոգեւորականության դեմ. Փաստ

Նոր իշխանությունները յուրահատուկ դեմարշ են սկսել հոգեւորականության դեմ, քանի որ, ըստ նրանց, եկեղեցականները նույնպես ասոցացվում են հին համակարգի հետ: Նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են եկեղեցու սպասավորներին պահել իրենց «բռում»: Մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները մարզպետներին ու հավատարիմ համայնքապետներին հանձնարարել են «խոշորացույցով» հետեւել տեղերում քահանաների աշխատանքին՝ հատկապես «տակից» փող աշխատելու հավանականությունը կանխելու համար: Հատկանշականն այն է, […]

Ինչո՞ւ են Պետդումայի պատգամավորները հանդիպում ՀՀԿ եւ ՀՅԴ գործընկերներին. Ժողովուրդ

«Օրեր առաջ Հայաստան այցելած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորները հանդիպել են ոչ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին (ում հրավերով էլ ՀՀ-ում էին), այլեւ ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին: Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը թերթի հետ զրույցում պնդել է, որ նրանք ՀՀ-ում ազդեցիկ ուժեր են, դրա համար […]

Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու

Չարագործին պատժված տեսնելով՝ խորագետն ավելի հաստատությամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ ավելի են վնասվում: Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն է. դա և՛ հարստությունն է, և՛ փառքը, և՛ կյանքը: Ով անզգամություն է ցանում, չարիքներ է հնձելու և պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան: Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն, աղքատին ողորմություն անողն ինքն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված