16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Կրճատումները հասան մարզեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Ռուբենյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:    

Իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է պատմությունն ու հերոսներին․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ դիմել է արցախցիներին: «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ:  Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած […]

Իրերն իրենց անունով կոչել. նախարարի առաջին տպավորությունը՝ զուգարանից /տեսանյութ/

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան : «Մենք որդեգրել ենք իրերն իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծմամբ նախաձեռնություններով հանդես գալու: Առաջին տպավորությամբ ուզում եմ ասել, որ խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տասնյակ տարիների […]

Լիլիթ Մակունցի հետ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակելուց հետո մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը

Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ կեղծիքով, զրպարտանքով ու ապատեղեկատվությամբ հագեցած հայտարարության և ի հավելումն փետրվարի 19-ի, նախարարության մեղադրանքները հերքող մեր ասուլիսի, ներկայացնում ենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը» և «Թողություն» միջազգային կինոնախագծերի վերաբերյալ։ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը», ռեժիսորներ՝ Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան, (Հայաստան, Բուլղարիա, Գերմանիա) և «Թողություն», ռեժիսոր՝ Հովհաննես […]

Մեր ընտրած ուղին ճիշտ էր. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան։ Երևան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այնուհետ համանախագահները Երևանից կուղևորվեն Բաքու։  

Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ

Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, քանզի ամեն բացվող օրվա հետ նոր կառավարիչները նոր «surprise» են մատուցում հպարտ քաղաքացիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ է մեկնել ոչ ավել, ոչ պակաս  ուղղաթիռով: Վարչապետի մամուլի խոսնակը Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ  ուղղաթիռով մեկնելը մեկնաբանել է այսպես. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»: Ակնհայտ է, որ Փաշինյանին՝ […]

Դավիթ Սանասարյանը կկալանավորվի՞

Մինչ Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը հանգամանորեն պատրաստվում է չարաշահումների փաթեթ ներկայացնել վարչապետ Փաշինյանին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի, ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական գործ հարուցելու մասին:  Խոսքը մի քանի տասնյակ տենդերների գործընթացում ապօրինի միջամտության և անօրինական ազդեցության մասին է:     

Ի՞նչը քեզ փոխեց, Հայկ, պաշտո՞նը, թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր, դու սխալվել էիր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Իմ սիրելի կոլեգա, 2013 թվականին ես  հավատացի քեզ,  կանգնեցի կողքիդ,  պայքարեցի քեզ  հետ հանուն  Երեւանի եւ երեւանցու։  Գիտե՞ս ինչ հույս կար իմ մեջ, ի՞նչ հավատ, որ դու ու մենք պայքարում ենք, որպեսզի լավ լինի,  որպեսզի  մենք  ու մեր  երեւանցիները կարողանան ունենալ լավ ու մատչելի տրանսպորտ, բայց  ի՞նչ եղավ,  ընկերս,  դու ինչո՞ւ խաբեցիր մեզ։  Փաստորեն, սա ոչ թե պայքար էր հանուն երեւանցու, այլ մենք ընդամենը  քո վարկանիշի  համար էինք պայքարում։  Հիմա դու ես քաղաքապետը եւ դու ասում ու անում  ես նույնը, ինչի դեմ ինքդ էիր պայքարում։  Ի՞նչը քեզ  փոխեց, Հայկ, պաշտո՞նը, թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր, դու սխալվել էիր»։ Եզրափակելով խոսքը՝ Ա. Մութաֆյանն ընդգծում է.    «Ի՞նչ անենք Հայկ։  Հիմա էլի՞ պայքար սկսենք, նույն պայքարը, բայց դու կլինես բարիկադի  մի կողմում, մենք՝ դերասաններս, մյուս կողմում։ Հայկ, հարգելիս, կարո՞ղ ես ինձ ու մյուսներին օրինակ բերես այն հանրությունից գոնե երկուսին, ովքեր պահանջում են տրանսպորտի թանկացումը։ Հայկ, մի՛ ստեք մեր ժողովրդին, պարզապես մի՛ ստեք… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված