09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ստիպված են՝ պատգամավորները «կրակն են ընկել» վարչապետի հրահանգի ձեռքը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները որոշ ժամանակ առաջ սկիզբ են դրել առողջ ապրելակերպին՝ ուժերը չափելով ֆուտբոլի դաշտում։

Նախորդ կիրակի ֆուտբոլային խաղին մասնակցել են, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լորեցյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, դարպասապահ է եղել վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հանդիպումը ավարտվել է 2-8 հաշվով՝ կառավարության թիմի հաղթանակով։

Թերթի տեղեկություններով՝ առաջին ֆուտբոլային խաղից հետո  խմբակցո«Իմ քայլը»ւթյան պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որ միջոցառման կազմակերպիչն է, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե կարելի է նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպել:

Վարչապետն էլ հակադարձել է. «Ուրեմն ոչ թե պարբերաբար, այլ ամեն կիրակի»։

Փաստորեն «Իմ քայլ»-ի պատգամավորները Մխիթար Հայրապետյանի համառ բնավորության պատճառով «կրակն են ընկել» եւ հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը եւս լավ ֆուտբոլ է խաղում, նա ակտիվ էր հատկապես խմբագիր աշխատած տարիներին:

Մինչ այդ թերթը մեկնաբանությունների համար դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանին: Վերջինս ասաց, որ պայմանավորվածության մասին հստակ տեղեկություն չունի, բայց լսել է նման բան։ Մխիթար Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ