14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

2018թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնատար անձ

ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում   կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝  համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Տեղեկացվել էր  նաև, որ առաջիկայում մանրամասն տվյալներ կհրապարակվեն հանրային առավել լայն  հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական  շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված  պաշտոնատար անձանց շրջանակի մասին: Ըստ այդմ՝   1. Պաշտոնեական դիրքի […]

Հերթական հայցադիմումն ընդդեմ մամուլի

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Դատարան ներկայացված հայցադիմումով՝ իշխող խորհրդարանական ուժի պաշտոնյան պահանջում է թերթից ներողություն խնդրել, հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա նաեւ փոխհատուցման պահանջ է դրել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը մուտք է եղել դատարան եւ մակագրվել դատավոր Աննա Փիլոսյանին։ Նշենք, […]

Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը պահանջում է բոլորիս աշխատանքը. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝   «Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու […]

Սրճարանի աշխատակիցները կանգնել են հոսանքի լարերի վրա. լարված իրավիճակ

«Ինքս միշտ ասել եմ, որ կողմ եմ Օպերայի ճարտարապետական ամբողջական տեսքի վերականգնմանը, կողմ եմ ապամոնտաժմանը, բայց եթե ապամոնտաժում են, պետք է ապամոնտաժվեն բոլոր սրճարանները՝ առանց բացառության։ Օպերայի տարածքն ունի հստակ պարիսպ, դրանից այս կողմ բոլորը հավասար են։ Ապամոնտաժվող սրճարանների դեպքում պայմանագրերն են նայել, մի քիչ խոցելի տեղ են գտել ու «կպել» են մի քանի սրճարանի»,- […]

Անձրեւանոցները պատրաստեք

Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, մարտի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:   Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է […]

Հակամարտություններն ու դրանց կարգավորման հիմքերը նույնական չեն. Երևանի պատասխանը Թբիլիսիին

Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը, այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:    «Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, […]

Թող աշխատատեղ ստեղծեն, հետո քանդեն. քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել սրճարանների սեփականատերերին

Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխհատուցել Օպերայի շրջակայքի սրճարանների սեփականատերերին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Մի հարց տամ՝ Թամանյանի նախագծած Երևանում այս կաֆեները եղե՞լ են», – հարց ուղղեց նա։   Վիկտոր Մնացականյանը նշեց, որ սրճարաններից մեկը մոտ 100 ք/մ տարածքը վարձակալվել է ամսական ընդամենը 90 հազար դրամով։ «Մենք քննարկում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված