14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Իմ ուղեղում սա պարզապես չի տեղավորվում. Վիգեն Սարգսյանը ահազանգում է /տեսանյութ/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Մեկ անգամ նայելն է ճիշտ… Մոնթե նշանակում է բարձր, բարձրանալ։ Ուզում եմ տեսնել այն հային, ով Դիլիջանի բարձունքից կիջեցնի Մոնթեի արձանն ու Թերլեմեզյանի սաների կողմից մոնթեականներին նվիրած խաչքարը։ Իմ ուղեղում սա պարզապես չի տեղավորվում»: Հիշեցնենք, մամուլը տեղեկություն է հրապարակել, թե Պետգույքի կառավարման […]

Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հայտարարությունը

Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել: Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որևէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը […]

Փաշինյանի իշխանությունը առաջին ճեղքն է տալիս. Փաստ

Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») եւ «սորոսական» թեւերի միջեւ, եւ որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց: Թերթը պարզել […]

Հեղափոխականների մոտ սիրո դեֆիցիտ կա. Ժամանակ

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Խմբակցության անդամները միմյանց մեղադրում են դիլետանտիզմի մեջ՝ համոզված լինելով, որ իրենք ավելի պատրաստված են խորհրդարանական աշխատանքի համար: Շատերը իրար նույնիսկ չեն բարևում՝ համարելով, որ իրենց համար վիրավորական է գտնվել միևնույն խմբակցությունում  

Բացառիկ ցուցադրություն Եղիշե Չարենցի ծննդյան օրը

ՄԱՐՏԻ 13-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում: 1957 թվականին ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆԻ սցենարով նկարահանված «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» թվայնացված ֆիլմը առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին: Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ […]

Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով 

Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ. Հայկական Ժամանակ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ: «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», – ասել է Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ […]

Սայթաքել է և ընկել ձորը. մանրամասներ զինվորի մահվան հանգամանքներից

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ […]

Ինչքան շուտ սկսվի պատերազմը, էնքան լավ մեր համար. «Իմ Քայլի» պատգամավոր. Հրապարակ

Ընտանյոք հանդերձ Արցախ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում մասնակցում է Անվտանգության խորհրդի արտագնա նիստին և արդեն հանդես է եկել ելույթով։ Հատկանշական է, որ Արցախում ԱԱԽ նիստ է հրավիրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «ռիսկային» հայտարարությունից հետո և Ադրբեջանի կողմից իրականացվող խոշորագույն զորավարժությունների ժամանակ, թեև երեկ պարզ դարձավ, որ վարչապետն Արցախ է մեկնել «ձեռքի հետ» որդու՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված