14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Սերը երկնքի արքայության բանալին է եւ հավիտենական կյանքի ճանապարհը

Սերը երկնքի արքայության բանալին է եւ հավիտենական կյանքի ճանապարհը։ Սերը մարդկանց Աստծու որդիներ եւ երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում։ Սերը երկրայիններիս երկնային եւ հողեղեններիս հրեղեն է դարձնում… Աստված սեր է եւ կամենում է, որ մենք էլ սուրբ սրտով եւ անկեղծավոր հավատով սիրենք միմյանց:  Սբ Հովհ. Մանդակունի

Նիկոլի թիմում սկսել են «իրար ուտել»

Մամուլը պարբերաբար անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տարատեսակ շերտավորմանը, այդ շերտերը ներկայացնող նոր կառավարիչների միջեւ զարգացող խմորումներին եւ հակասություններին: Այս մասին գալիս է հաստատելու հեղափոխական իշխանության կարկառուն դեմքերից մեկը`առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի […]

Լարսը փակ է

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 13-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ամերիաբանկն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում և 5%-ով ավելի մատչելի /տեսանյութ/

Ամերիաբանկն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում և 5%-ով ավելի մատչելի: Այն արագ է ու հարմար և իրականացվում է ընդամենը 5 պարզ քայլի միջոցով, որոնք ներկայացված են տեսանյութում.   

Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը դադարեցվեց. սկսվել են «բանակցություններ»

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն առանց խոչընդոտների իրականացնելու և սրճարանների աշխատակիցներին լսելու համար Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պայմանավորվեցին այսօր դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Այսօր երեկոյան սրճարանի ներկայացուցիչները հանդիպելու են Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ: Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ Երևանի քաղաքապետը նման որոշում է կայացրել՝ առանց իրենց […]

Չի բացառվում, որ «Իմ քայլը» դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փոփոխությանը

«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Ըստ նրա՝ ամենակարևոր հարցը, որն իրենք […]

Մարտի 14-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 14-ին՝ ժամը  12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը եւ «Լոմբարդ սթրիթ» ՍՊԸ տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Մխիթար Ասլանյանը:   ԹԵՄԱ՝  Պետական տուրքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը. տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից. խնդրի լուծման հեռանկարները

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված