15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]

Աղմուկի ու խառնաշփոթի մեջ հնարավոր չէ գտնել Աստծուն

Մենք կարիք ունենք գտնելու Աստծուն, բայց աղմուկի ու խառնաշփոթի մեջ հնարավոր չէ գտնել Նրան: Աստված լռության բարեկամն է: Տեսե’ք թե ինչպես է բնությունը՝ ծառերը, ծաղիկները, խոտը, աճում լռությամբ: Տեսե’ք ինչպես են աստղերը, լուսինն ու արևը շարժվում լռության մեջ: Հոգիներ հուզելու համար մենք լռության կարիք ունենք: Մայր Թերեզա

Երևանի պետական համալսարանի պրոռեկտորն ու աշխատակազմի ղեկավարն ազատվել են աշխատանքից

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն ազատվել են աշխատանքից․ այս մասին տեղեկացրել է ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ Գեղամ Գևորգյանը աշխատանքից հեռացվել է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով, իսկ Ալիկ Ղարիբյանը՝ իր դիմումի համաձայն։ Էմին-Տերյանը մանրամասներ չի նշել։  

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է.պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Դատարանը բավարարել է գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանը նշեց, որ դիմելու են Եվրոպական դատարան: «Սա արդեն խոշտանգում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ կապված նրա առողջության հետ: Բոլոր հիմքերը կան, որ դիմենք դատարան»,- ասաց նա: Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանը […]

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Այսպիսով,  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ «Ըստ էության, […]

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակված անձանց զենքի վրա վրացերեն, հայերեն և այլ լեզուներով գրություններ կան

Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:   Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ: Վրացերեն […]

Մայր Աթոռը որոշեց փաստերով խոսել

2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է նաև մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով: Մայր Աթոռի բաժիններում […]

Առաջինը՝ հպարտություն. յոթ մահացու մեղքեր

Մեղքն Աստծուն անհնազանդություն է, կամովին թե ակամա այն արարքը, խոսքը, զգացմունքը, միտքը, որը հակառակ է Աստծո կամքին և պատվիրաններին: Յոթ մահացու մեղքերն են. 1. Հպարտություն  2. Նախանձ  3. Բարկություն  4. Ծուլություն  5. Ագահություն  6. Որկրամոլություն  7. Բղջախողություն (պիղծ մտածմունքներ ու գործեր) Այս մեղքերը համարվում են մահացու, որովհետև սրանցից են սկիզբ առնում մնացած բոլոր մեղքերը: Այս […]

Եղանակային նոր կանխատեսումներ

Հանրապետության տարածքում` Մարտի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մարտի 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված