15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Քանդելն ամենահեշտ բանն է. սրճարանատերերին կարելի էր առաջարկել այլ տարածքներ. փաստաբան

Փաստաբան Տիգրան Խուրշուդյանի խոսքով՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժման հարցում իրավական առումով կարծես թե խնդիր չկա, քանի որ գոյություն ունեն վարձակալության պայմանագրեր, որոնց կետերից մեկի համաձայն՝ Երեւանն իրավունք ունի երկու ամիս առաջ տարածքն ազատելու պահանջ ներկայացնել վարձակալին: «Տնտեսվարողներն էլ իրենց հերթին աշխատատեղի հարց են բարձրացնում: Միաժամանակ՝ վարձակալն, ըստ այդ պայմանագրի, […]

Սրճարանների քանդումը կազդի բիզնես միջավայրի վրա. Կառլեն Խաչատրյան

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ մի քանի սրճարան քանդելով՝ տնտեսական վայրիվերումներ չեն լինի, բայց խնդիրն ազդելու է բիզնես միջավայրի վրա: «Եթե մի քանի տնտեսվարողների նկատմամբ նման գործողություններով փորձում ենք քաղաքի ոտնահարված իրավունքները վերականգնել, իսկ մյուսներին թողնում ենք աշխատել, ոչ արդար եւ ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվում»,-  լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև […]

Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով մեկնում է ՀՀ գյուղերից մեկը /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այց է կատարում Հայաստանի մարզերից մեկի գյուղերից մեկը, այս մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջի ուղիղ եթերով։ «Այսօր որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկն այցելել։ Տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին, բնականաբար, գյուղացիներն էլ չգիտեն, որ գնում եմ։ Այս այցիս նպատակն է առանց նախապես կազմակերպված միջոցառումների մարդկանց հետ շփվելը։ […]

Երեւանի բնակիչներին շենքերի ձեղնահարկերն օգտագործելու հնարավորություն կտրվի. Վիկտոր Մնացականյան

Մենք հնարավորություն ենք տալու Երեւանի բնակիչներին որոշ թեք նաեւ հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, եւ շենքին համապատասխանի, եւ քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ հավելելով, որ դա առանձին ծրագիր է լինելու: Նրա խոսքով, այստեղ քաղաքապետարանը […]

Առաջնագծում պետք է կանգնեն միայն պայմանագրայինները. ԲՀԿ-ն նոր օրինագիծ է ներկայացրել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկում է 18 տարեկան երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: «Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են: Միայն մեկ […]

Ադրբեջանի ԶՈւ-ն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել

Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր: Արձակվել է 9 արկ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ […]

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայանա ընդլայնված կազմով

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ընդլայնված կազմով: Տղամարդկանց պայքարում կմրցեն` Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ֆառիկ Հարությունյանը (81), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գապասրյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+), Գոռ Մինասյանը (109+) և Վարազդատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված