22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։

 

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ