21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Առաջինը՝ հպարտություն. յոթ մահացու մեղքեր

Մեղքն Աստծուն անհնազանդություն է, կամովին թե ակամա այն արարքը, խոսքը, զգացմունքը, միտքը, որը հակառակ է Աստծո կամքին և պատվիրաններին:

Յոթ մահացու մեղքերն են.
1. Հպարտություն 
2. Նախանձ 
3. Բարկություն 
4. Ծուլություն 
5. Ագահություն 
6. Որկրամոլություն 
7. Բղջախողություն (պիղծ մտածմունքներ ու գործեր)

Այս մեղքերը համարվում են մահացու, որովհետև սրանցից են սկիզբ առնում մնացած բոլոր մեղքերը: Այս մեղքերի ճյուղավորումներն են՝ չարակնությունը, կախարդությունը, բանսարկությունը, շողոքորթությունը, հեշտասիրությունը, խստասրտությունը, հայհոյությունը, շնությունը, մարմնասիրությունը, ժլատությունը, խաբեությունը, ընչաքաղցությունը, մարդապաշտությունը, դրամապաշտությունը, փառասիրությունը, սանձարձակությունը, լպիրշությունը, խեղկատակությունը, դավաճանությունը, և այլ չարաբարո մտածմունքներ և արարքներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ