01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երկակի ստանդարտներ բողոքողների հանդեպ: Հակառուսական պաստառները հայտնվեցին Բաղրամյանում ոստիկանության լուռ հայացքի ներքո

«ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանն իր գրել է, որ ոստիկանությունն արգելել է իրենց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացել է Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո։ Ինչպե՞ս են կարողացել քաղաքացիները […]

Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ. ԱԺ նախագահի օգնականի ցինիզմը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»։

Պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից. քաղաքագետ

Մատենադարանի մոտ այսօր միացա «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած ցույցին։ Նպատակը՝ մեր երկրում սորոսի վաստակների ապազգային և պետականակործան գործունեության դադարեցումն է։ Վստահ եմ՝ լավ գիտեք ինչի մասին է խոսքը։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից։ Նրանք ձգտում են ոչնչացնել մեր եկեղեցին, մեր արժեքները, մեր կենսակերպը, մեր […]

Մեր կազմակերպությունը տարեցտարի ուժեղանում է. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, […]

Ինչ ասաց Պուտինը

Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է, իսկ ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների վրա, նպաստում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստին նման համոզմունք հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ շարունակում է աճել նաև ԵԱՏՄ երկրների […]

Նիկոլ Փաշինյանը լայվ կմտնի՞ նոր առանձնատնից, որտեղ հատուկ վարսավիրանոց կա իր տիկնոջ համար

Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է նոր հիմնանորոգված առանձնատանը։  Այս մասին գրում է մամուլը, նկատելով, որ նախօրեին Սինգապուրի վարչապետի տիկնոջ հյուրընկալության լուսանկարներից պարզ է դառնում , որ վարչապետի ընտանիքն արդեն իսկ տեղավորվել է հիմնանորոգված առանձնատանը: Հրապարակի տեղեկություններով, հիմնանորոգվել է այն առանձնատունը, որտեղ վերջին տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը։   Առանձնատանը փոխվել է տառացիորեն ամեն ինչ՝ սենյակների […]

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է, նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին․ ՀՖՖ

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։   […]

«Անգամ Հայաստանն ու Ռուսաստանն այն չեն ընդունում». Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքական «Թուրքիայի ընտանիքի մեջլիս» կազմակերպության նախագահ Ադամ Չևիքը «Ենիաքիթ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: «Պետք է նայել այն երկրներին, որոնք չեն ընդունում այս կոնվենցիան: Անգամ Հայաստանն ու Ռուսաստանն այն չեն ընդունում: Թուրք ժողովրդի կամքն է, որ Ստամբուլյան կոնվենցիային ասենք ո՛չ»-նշել է Չևիքը:   Նա հիշեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված