Նիկոլ Փաշինյանը լայվ կմտնի՞ նոր առանձնատնից, որտեղ հատուկ վարսավիրանոց կա իր տիկնոջ համար
Փաշինյանների ընտանիքն արդեն ապրում է նոր հիմնանորոգված առանձնատանը։ Այս մասին գրում է մամուլը, նկատելով, որ նախօրեին Սինգապուրի վարչապետի տիկնոջ հյուրընկալության լուսանկարներից պարզ է դառնում , որ վարչապետի ընտանիքն արդեն իսկ տեղավորվել է հիմնանորոգված առանձնատանը:
Հրապարակի տեղեկություններով, հիմնանորոգվել է այն առանձնատունը, որտեղ վերջին տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը։
Առանձնատանը փոխվել է տառացիորեն ամեն ինչ՝ սենյակների դասավորությունը, դիզայնը, միայն արտաքին պատերն են մնալու նույնը։ Ըստ մամուլի`առանձնատան հիմնանորոգման համար ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար՝ կառավարության պահուստային ֆոնդից։
Մամուլը հռետորական հարց է հնչեցնում արդյոք վարչապետ Փաշինյանը լայվ կմտնի հիմնանորոգված թանկարժեք առանձնատնից եւ նույն ջանասիրությամբ, ինչ մեկ տարի առաջ ցուցադրում էր Սերժ Սարգսյանի առանձնատունը, կներկայացննի իր առանձնատան ինտերիերը`սկսած արտաքնոցներից, լոգասենյակներից, վերջացրած բակով: Ի դեպ, այստեղ անգամ վարսավիրանոց կա կառուցված`հատուկ վարչապետի տիկնոջ համար: