01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Բաղրամյան 26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Բաղրամյան 26։ Րոպեներ անց կմեկնարկի ԵԱՏՄ բարձագույն խորհրդի նիստը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վլադիմիր Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արսեն Թորոսյանի թիմը չի կարողանում վերադարձնել նրա երբեմնի դրական իմիջը. Մեդիապաշտպան

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 104 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 79-ը՝ չեզոք։ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմը չի կարողանում վերադարձնել նրա երբեմնի […]

Վլադիմիր Պուտինը Երեւանում է մի քանի ժամով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան՝ մասնակցելու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: ՌԴ նախագահին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչաևյանը: ՌԴ նախագահն ուղևորվում է ՀՀ նախագահի նստավայր, որտեղ մեկնարկում է նիստը։ Այցը ունի աշխատանքային բնույթ, Պուտինը կհանդիպի Հասան Ռոհանիի և Նիկոլ Փաշինյանի հետ։  Մյուս երկրների ղեկավարները Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 30-ին, […]

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը /Ուղիղ/

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Երևանում  տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, […]

Օդում Գուլագի, 37-ի հոտ է

-Այն, ինչ կատարվում է Հայաստանում` -Քաղաքակիրթ աշխարհի համար նոնսենս կարող է թվալ… -Օդում Գուլագի, 37-ի հոտ է … -Հույս ունեինք, ոչ նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ. -Հույս ունիենք, որ պատմության անիվը հետ չի պտտվում Հ.Գ, -Չէ… սրանք այսքան լկտի են իրենց պահում… -Որովհետե չեն վախենում` -Քաղաքացիականից… -Հասունացնում են այդ ցիկլը.. -Ու փորձելու են […]

Կալանքի տակ պետք է առնվեն դատավորների մուտքը դատարաններ խոչընդոտած բոլոր քաղաքացիները, պատգամավորները, Նիկոլ Փաշինյանը

Բոլորովին չեմ արդարացնում միայնակ կնոջը հետապնդող տղաներին, առավել ևս իրենց պաշտպանյալին, բայց եթե մեր երկրում արդարադատությունը ընտրովի չէ, ուրեմն կալանքի տակ պետք է առնվեն ոչ միայն դատավորին հետապնդող տղաները, այլև` դատավորների մուտքը դատարաններ խոչընդոտած բոլոր քաղաքացիները, գործիչները, պատգամավորները, դատավորին հրող գցող այն երկու տղամարդիկ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքացիներին դրդել է հակաօրինական արարքի՝ դատարաններն […]

ԵՏՄ գագաթաժողովի մասնակիցները ժամանում են՝ նախագահի նստավայր /տեսանյութ/

Երևանում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու համար Հայաստան են եկել ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, Մոլդովայի նախագահը, Սինգապուրի վարչապետը։ Այս պահին հյուրերը ժամանում են նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26։ Ժամանում-դիմավորումն կարող եք դիտել ուղիղ Yerevan.today-ի  հեռարձակմամբ:

Տղեքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ

«Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջզգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը: Այն, որքան հիշում եմ, նոր «հղում» է բարձր մակարդակով քննարկումներում ու բանակցություններում: Չեմ անդրադառնում կիրառված այդ եզրույթին, դրա հնարավոր մեկնաբանությանն […]

Ուշադրություն վարորդներին

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը, ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված