Հիմնավորումները շատ թույլ են: ԱԺ որոշումով չէ` Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա. Գագիկ Ծառուկյան /տեսանյութ/
ՀՀ Գլխավոր դատախազությունը ի պատասխան ԶԼՄ-ների, այդ թվում՝ 168.am-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպով քրեական գործի բացակայության և սեպտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպով քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցումների, հայտարարել են. «Նկատի ունենալով այս տարվա հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի մոտ ՍԴ անդամ Ալվինա […]
Հանրային լայն շրջանակներում քննարկման թեմա է դարձել Բաղրամյան 26-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմավորման արարողությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բակում չի դիմավորել: Ներկայացվող տեսանյութում հստակ երեւում է, որ Ռուսաստանի նախագահը սպասում է, որ իրեն պետք է դիմավորեն, ինչին հետեւում է հայկական կողմի պրոտոկոլի […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ: «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի […]
«Արցախյան և հայաստանյան ներքաղաքական իրողություններից թղթակիցը Ստեփանակերտում զրուցել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ – Մասնակցելո՞ւ եք արդյոք Արցախի գալիք նախագահական ընտրություններին։ Ունե՞ք վերջնական որոշում։ – Միանշանակ ասեմ՝ այո, մանավանդ վերջին ժամանակներում տարբեր մեկնաբանություններ են եղել, բայց երևի դրանք թյուրըմբռնման արդյունք են։ Նշել եմ, որ ըստ Սահմանադրության՝ նախագահի թեկնածու կարող է […]
Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. «Նախորդ տարի, այս օրը հերթական անգամ տապալվեց սահմանադրական կարգը` շրջափակվեց ՀՀ ազգային ժողովը և դրանով փաստվեց, որ մեր երկրի «նորաթուխ» ղեկավարությունը ոչ թե նպատակ ունի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, այլ ուղակի ցանկանում է տոտալ իշխանություն ստանալ և վրեժ լուծել… վրեժ լուծելու գործընթացը քաղաքական հակառակորդներից սահուն կերպով անցավ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրահապատ միկրոավտոբուսից սելֆի է հրապարակել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպման մասնակիցների հետ, որն անցկացվում էր Երևանում։ Այս մասին գրում է Life-ը։ Բացի ՀՀ վարչապետից, կադրում երևում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: «Ճանապարհային սելֆի։ Այս […]
Կառավարությունը ներկայացրել է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծում կան մի շարք խիստ մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2024թ. Հայաստանում կծնվի 25 հազար երեխա՝ այն դեպքում, երբ հիմա ծնվում է 37 հազար, Հայաստանում վերարտադրության գործակիցը 1,57 է, մինչդեռ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է, որ այն լինի […]
























