10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով չի ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, գրել է. «ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ ԳՐՈւԹՅԱՆԸ․ Չգիտեմ՝ ով է այս բարեկիրթ գրության հեղինակը, բայց լավ կլինի միայն ձեզ էշի տեղ դնեք։ Հայաստանում ամեն մարդ գիտի, որ եթե սահմանադրական գործընթացների մասին է խոսքը, ապա 3-ից գոնե մեկը պիտի լիներ ա) Հայաստանում սահմանադրականության կարեւորությունը դեռեւս […]

Այս գիշեր մեծ թվով բարձրաստիճան ոստիկաններ են գնացել օդանավակայան հերթական ասֆալտափռման համար, «օպերացիան» չստացվեց

Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան, տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի եւ նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, […]

Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն իզորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով

Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է: ԱԺ-ում մեծամասնություն կազմող […]

Ալեն Սիմոնյանը ստում է. AntiFake.am

Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն անդրադառնալով օրեր առաջ բերման ենթարկված անձանց՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, Ադեկվադ միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին, Ազատ Ադամյանին և ՔԳ ԱՀԿ նախագահ և AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին, ասել է. «Ձեր նշած անձիք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, որին որ դուք կարող եք ականատես լինել […]

Մենաշնորհները վերացա՞ ն, դարձյալ սո՞ւտ. 168 Ժամ

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, և, որ իրեն հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մենաշնորհներից ազատել շաքարավազի և բանանի շուկաները. «Ես 2017թ. ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե։ Եվ այո, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացել է բանանի ու շաքարավազի մենաշնորհը, […]

Արթուր Վանեցյանին հարցաքննել են

ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ «Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաեւ զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների առթիվ […]

«Կայֆավատ արեք». բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չինաստանում մի հիվանդություն կա, վարակիչ: Հիվանդացել են 400 հազար մարդուց մեկը, ու ցավոք մահացել 15 միլիոն մարդուց մեկը։ Էդ հիվանդությունից 80 միլիոն գերմանացուց 1 հոգի է հիվանդացել, 70 միլիոն ֆրանսիացիներից` 3-ը։ Պատկերացրիք չէ՞: Հայաստանում էդքան մարդ չկա, որ էս էպիդ. տվյալներով էնքան մարդ հիվանդանա, որ մեկը մահանա։ […]

Արտառոց դեպք Երեւանում: Գողացել են հաշվիչների բանալիները, պատերին էլ թողել հայհոյանքներ

Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում […]

Տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հունվարի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված