10 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Թքում են ՀՀ իշխանությունների երեսին, ասում են՝ անձրև է գալիս․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողները, կներեք արտահայտությանս համար, թքում են ՀՀ իշխանությունների երեսին, վերջիններս ասում են՝ անձրև է գալիս։ Հերթով վեր են կենում և ողջունում ԵԽԽՎ-ում տարածված այն տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը՝ Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած այս արշավի համար։ Ու սա արդեն լուրջ խնդիր […]

Փոր­ձում են ազ­դել ՍԴ դա­տա­վոր­նե­րի որոշ­ման վրա․ Փաստ

«Օրերս անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «շուտով կհանգուցալուծվի»: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նախօրեին նույնիսկ ժամկետներ էր նշել՝ ասելով, թե առաջիկա 1-2 ամսում Սահմանադրական դատարանի թեման մեկընդմիշտ փակ կլինի: Այս թեմային անդրադարձել են նաև իշխող ուժի այլ ներկայացուցիչներ: Ոմանք նույնիսկ նշել են, թե ՍԴ մի քանի դատավորներ օգտվելու […]

Նախագահին զրկում են օրենք ստորագրել-չստորագրելու լիազորությունից․ Կոստանյան. Հրապարակ

«Հայաստանի իշխանությունները որոշել են անցնել իրավունքի եւ իրավաբանության վրայով, ոտնահարել ՀՀ բոլոր հնարավոր օրենքներն ու Սահմանադրությունը, թքած ունենալ միջազգային կառույցների վրա, «խայտառակել ռեսպուբլիկա»՝ զուտ նրա համար, որ բավարարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նեղ անձնական ամբիցիաները։ Տվյալ դեպքում խոսքը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու անմարդկային ջանքերի մասին է, որը վարչապետի հրահանգով գործադրում են Հայաստանի իրավապահ կառույցները, […]

Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա. ԵԽԽՎ համազեկուցողներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանության մեջ:  «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ […]

Բոլորս անպաշտպան ենք․ Հրապարակ

«Մի երկրում, որտեղ անպաշտպան է դատավորն ու քաղաքական գործիչը, անպաշտպան են բոլորը։ Մենք անպաշտպան ենք իշխանական կամայականությունների առաջ, որը մի օր կարող է որոշել, որ օրենքների շրջանցմամբ պետք է փոխի Սահմանադրական դատարանի նախագահին ու Սահմանադրությունը, մյուս օրը՝ երկրի նախագահին ու կառավարման կարգը, երրորդ օրը՝ ընտրված համայնքապետին ու տեղական ինքնակառավարման քարտեզը։ Իսկ վերջում, անշուշտ, հերթը հասնելու […]

Վերջերս ՀՀ ձեռք բերած համալիրներն արտադրվել են մինչև 1980թ․ Լեոնիդ Ներսիսյան

168.am-ը գրում է․ «Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե փակված է համարում 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված: «2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի […]

Չնայած առաջին օրվա ձյանը՝ Սուրենյանը տաք փետրվար է խոստանում

Ունենալու ենք տաք փետրվար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։ «Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված