12 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Զարմանալի է, ինչպե՞ս եք խոսում բանակի մասին, պարոն Լոնդոն

Իրավունքը զարմանում է, թե ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը, ե՛ւ ընդդիմադիր դարձած գեներալ  Արթուր Վանեցյանը   իրավացիորեն կոչ են արել բոլորին բանակի պրոբլեմներից ու,  մասնավորապես, մահերի քանակի ավելացման մասին արտահայտվել շատ  զգուշորեն` չվնասելու սկզբունքից ելնելով: Եվ ահա, զարմանալիորեն, բանակի  մասին որոշեց արտահայտվել մեր ժպտերեսիկ նախագահը` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:  Պրոբլեմների մասով զգույշ էր, բան չունենք ասելու, իսկ մնացյալը պարզապես կենացից չէր տարբերվում.   «Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,  Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից,  իր ծնողներից, կնոջից,  երեխաներից կամ հարազատներից, իր սիրած  աղջկանից մի անկեղծ օրհնություն,  աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս:  Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք  հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր  կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի…»:  Բայց, բոլոր դեպքերում, այդ հայտարարությունը  տհաճ նստվածք թողեց:  Ախր,  բոլորիս աչքի  առաջ նախագահը թույլ տվեց, որ  Նիկոլը ցեխոտ  ոտքերը սրբի մեր Սահմանադրության վրա:  Նաեւ չենք մոռացել,  ինչպես էր բարձր մակարդակով ընդունում Էլթոն Ջոնին` բացարձակ անտեսելով  մեր ժողովրդի վերապահ վերաբերմունքը: Զարմանալի է, ինչպե՞ս եք խոսում բանակի մասին,  պարոն Լոնդոն, ախր Ձեզ պարզապես դա չի հասնում…

Մենք հաղթող երկիր ենք, բայց մեր վարչապետը հանդիպեց Ալիեւին պարտվողի դերում. հոգեբան /տեսանյութ/

Եթե ուշադիր նայեք Ալիևի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի մուտքը և համեմատեք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մեկնարկի հետ, ապա կտեսնենք նմանություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի խոսքով՝ Փաշինյանը պետք է հպարտ մտներ հանդիպմանը, ոչ թե կորացած:

Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Պետական եկամուտները պետք է ավելանան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները եւ արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձեւավորել հավասարակշռված […]

Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով: Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից. հետվճար (քեշբեք) ավելի քան […]

«ՀԱԿ-ը բողոքում է Փաշինյանից. Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին»

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱԿ-ը բողոքում է Փաշինյանից. Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին։   Նա իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ իբր թե «Այո»-ի ու «Ոչ»-ի հակադրություն։ Բայց նա չի գիտակցել, որ այս նույն լուսանկարով ինքը ներկայացնում է ՀՀ ճանապարհների վիճակը Տեր-Պետրոսյանի և ապա Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում։ Բոլորը հիշում են, որ […]

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝  Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպում. Սահմնադրական հանրաքվե. Արցախի անվտանգությունը. Ներքաղաքական օրակարգ:

Անթույլատրելի է ԳՇ պետին Ազգային ժողով կանչելն ու դրանով «PR-վելը».Հովհաննես Սահակյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը, «Հայելի» ակումբում խոսել է վերջին շրջանում բանակում մահացության դեպքերի աննախադեպ աճից: Մանրամասները՝ տեսանյութում. hayeli.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված