01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զարմանալի է, ինչպե՞ս եք խոսում բանակի մասին, պարոն Լոնդոն

Իրավունքը զարմանում է, թե ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը, ե՛ւ ընդդիմադիր դարձած գեներալ 

Արթուր Վանեցյանը   իրավացիորեն կոչ են արել բոլորին բանակի պրոբլեմներից ու,  մասնավորապես, մահերի քանակի ավելացման մասին արտահայտվել շատ  զգուշորեն` չվնասելու սկզբունքից ելնելով: Եվ ահա, զարմանալիորեն, բանակի  մասին որոշեց արտահայտվել մեր ժպտերեսիկ նախագահը` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: 

Պրոբլեմների մասով զգույշ էր, բան չունենք ասելու, իսկ մնացյալը պարզապես կենացից չէր տարբերվում.   «Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,  Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից,  իր ծնողներից, կնոջից,  երեխաներից կամ հարազատներից, իր սիրած  աղջկանից մի անկեղծ օրհնություն,  աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: 

Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք  հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր  կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի…»: 

Բայց, բոլոր դեպքերում, այդ հայտարարությունը  տհաճ նստվածք թողեց:  Ախր,  բոլորիս աչքի  առաջ նախագահը թույլ տվեց, որ  Նիկոլը ցեխոտ  ոտքերը սրբի մեր Սահմանադրության վրա:

 Նաեւ չենք մոռացել,  ինչպես էր բարձր մակարդակով ընդունում Էլթոն Ջոնին` բացարձակ անտեսելով  մեր ժողովրդի վերապահ վերաբերմունքը: Զարմանալի է, ինչպե՞ս եք խոսում բանակի մասին,  պարոն Լոնդոն, ախր Ձեզ պարզապես դա չի հասնում…

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ