28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:

Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.

հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,

օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/, անվճար կանխիկացում 100 և ավելի,

բանկոմատներից,բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,

անվճար Մոբայլ բանկինգ, երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,  

24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների և այլ ծառայությունների  վերաբերյալ,     

  անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ:

Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների` 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով բանկային ծառայություններ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ