12 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

«Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։ Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։ […]

«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: «Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց և ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշևիկյան դեմքը։ Ըստ նրա՝ միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը […]

Մեր դեղատներում բժշկական դիմակի լուրջ պակաս կա, որովհետեւ «առնեմ-ծախողները» ողջ քանակը ճամփել են Չինաստան. ԲՀԿ-ական

Ուրեմն, Հայաստանի դեղատներում բժշկական դիմակի լուրջ սղություն է, նյետու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ու գիտե՞ք, թե ինչու չկա, որովհետև իմ գյուտարար ու սրամիտ ազգի «առնեմ-ծախողները» 30 դրամանոց դիմակի մեջ եքա փայ են մտել ու ողջ քանակությունը ճամփել են Չինաստան: Ասում են […]

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։  

«Լափամա՞ն…. սրանց նայելով, հասկանում ես, որ երազում էին լափամանից լափել, ուրիշ ոչինչ»

Սոցցանցերում աղմուկ է բարձրացրել Ազգային ժողովի աննախադեպ պարգեւավճարների հարցը: Այսպես, 17 օրվա համար Ամանորին հաջորդած ժամանակահատվածի աշխատանքների համար ԱԺ նախագահի հրամագրերով ԱԺ աշխատակիցները 174 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել:  «Ինչքան извращенец պետք ա լինի պաշտոնյան, որ էս համատարած աղքատության ու աղետի գոտու պայմաններում 17 օր աշխատելու համար ինքն իրան էդ աղքատ ու անտուն մարդկանց հաշվին […]

Օրինական կաշառք

Ինչպես արդեն մամուլը գրեց, Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով։ Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար: Կարգադրությունները հրապարակվել էին փետրվարի 6-ին:Ինչպես արդեն տեղեկացանք, «ՀՀ Ազգային ժողովի նախագահ […]

Կոչ են անում

Հարգելի աջակիցներ, Կոչ ենք անում մեզ միանալ ս.թ. փետրվարի 25 ին ժամը 14:00-ին ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին՝ աջակցելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանի աջակիցներ  

Մի լուսանկարի պատմություն, կամ ինչպես Փաշինյանը պարգեւատրեց Քոչարյանի ասուլիսը տապալողներին. 168.am

Երբ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ հաջորդ օրը վերջինս ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Ասուլիսը պետք է անցկացվեր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել, բարձրանալ 9-րդ հարկի սրահ, որտեղ պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված