06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Լափամա՞ն…. սրանց նայելով, հասկանում ես, որ երազում էին լափամանից լափել, ուրիշ ոչինչ»

Սոցցանցերում աղմուկ է բարձրացրել Ազգային ժողովի աննախադեպ պարգեւավճարների հարցը: Այսպես, 17 օրվա համար Ամանորին հաջորդած ժամանակահատվածի աշխատանքների համար ԱԺ նախագահի հրամագրերով ԱԺ աշխատակիցները 174 միլիոն դրամ պարգեւավճար են ստացել: 

«Ինչքան извращенец պետք ա լինի պաշտոնյան, որ էս համատարած աղքատության ու աղետի գոտու պայմաններում 17 օր աշխատելու համար ինքն իրան էդ աղքատ ու անտուն մարդկանց հաշվին 174 միլիոնի պարգևատրում տա: Սա ստախոս ագահների իշխանություն ա, սրանց բացահայտ լափելը գրվելու ա մեր նորանկախ պետության պատմության ամենասև էջերում: Հարամ լինի էս ժողովրդի գրպանի փողը, որը անխնա լափում եք:

Հ.Գ. Ապրիլի 5-ին էս այլասերված թալանին կարող եք ասել ՈՉ (բոյկոտելով լափի իշխանության կազմակերպած խեղկատակությունը) ու հավատացեք դրանից հետո սրանց սանձարձակությունները կթողենք անցյալում»,-գրում է Նարեկ Սամսոնյանը: 

Դժվար է հավատալ, բայց նրանք կամ լիովին հանդուգն են, կամ կորցրել են իրենց խիղճը, նեղսրտում է Արամ Մաշուրյանը :

Մեկ այլ օգտատեր՝ Հակոբ Թենեքեջյանը հարցնում է.« ո՞նց էր ասու՞մ….. լափամա՞ն…. սրանց նայելով, հասկանում ես, որ երազում էին լափամանից լափել, ուրիշ ոչինչ»: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ