03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժ Ադրբեջանում

Փետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է News.am-ը: 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Շեմախի շրջանի տարածքում` Գոբուստանի սեյսմոլոգիական կայանից 32 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07:05-ին: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 4 կմ խորության վրա:

2360 մահ․ Կորոնավիրուսը տարածվելով՝ հասել է Իրան

Կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը հասել են 2360-ի-ի։ Այս մասին գրված է վիրուսի վերաբերյալ պաշտոնական կայքում։  Փետրվարի 22-ի դրությամբ, վարակվածների թիվը 77․662 է, բուժվածների թիվը՝ 21,112: Վիրուսով վարակված են արդեն 32 երկրի քաղաքացիներ, այդ թվում՝ Հայաստանի հարևան Իրանում է տարածվել վիրուսը, որտեղ կան 18 վարակվածներ, ինչպես նաև զրձանագրվել են մահվան դեպքեր։

Արցախի խժդժությունների հետևում, կարծում եմ, Փաշինյանի իշխանությունն է կանգնած. Կարինե Աճեմյան

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Արված հայտարարությունների մասին 365News.am-ը զրուցել է Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ: -Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց գործունեությունն առաջին օրվանից  ուղղված էր երկրում սահմանադրական իրականություն հաստատելուն: Ի՞նչ ի նկատի ուներ վարչապետը: -Նա նշեց նաև, որ այս երեսուն տարվա մեջ երբևէ […]

«Էս ի՞նչ արեցիր «Պողոս» ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի առաջին օրը,«Պողոս» քեզ հետ միասին բոլորս ականատես եղանք Նիկոլի հերթական շարքային «ժուլիկությանը», երբ նա, իր ֆեյսբուքյան պատին տեղադրելով կիսաքանդ և նոր ասֆալտապատված ճանապարհների երկու լուսանկար, փորձեց այն համադրել «այո»-ին և «ՈՉ»-ին ձայն տալու հետ՝ նշելով, թե ինչ կինի սխալ ընտրության դեպքում։ Սա ակնհայտորեն «ժողովրդական վարչապետի» […]

Արցախում ԱԽ համատեղ նիստ է կայացել՝ Փաշինյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական  հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության […]

Բանակցությունները գնում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց» սկզբունքի շուրջ. Դավիթ Շահնազարյան

«Ադրբեջանը հստակ նշեց իր դիրքորոշումը, կարգավորման բոլոր կետերով ՝փուլ առ փուլ։ Սակայն դրան որևէ հակափաստարկ չհնչեց։ Շրջադարձային կարելի համարել մյունխենյան քննարկումը այն իմաստով, որ նա ցույց տվեց իր ողջ խոցելիությունը և ըստ էության, որ նա բազմաթիվ  լրացուցիչ փաստարկներ տվեց Ադրբեջանին,որով Արդբեջջանը միջազգային հանրության առջև կարդարացնի իր ապագա ռամզական հարձակողական գործողւթյունները»,- 5-րդ ալիքի եթերում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։ […]

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ․ 168.am

168.am-ը գրում է․ «Նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հանդես գալով մտահոգիչ հայտարարություններով։ Մասնավորապես՝ զարգացնելով Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ իր առաջ քաշած այն թեզը, թե հայկական կողմի համար չկան տարածքներ, այլ կա անվտանգություն, որը չի զիջվում, Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում, […]

«Այո»-ի ստրատեգիան․ պատկառելի գումարներ են ծախսելու․ Հրապարակ

«Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան եւ գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն եւ «հեղափոխությանն» «այո» ասելու բուռն ցանկություն։ Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի […]

ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայերին հորդորում է կապվել իրենց հետո

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին: Իրանում վերջին տվյալներով կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված