Էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում «կիրթ ալիևիցդ», թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. Գևորգ Գևորգյան
Դու բոլոր բարոյական սահմաններն անցար, տո այ《բենյամի՛ն》, էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում 《կիրթ ալիևիցդ》, թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
28 տարի առաջ, փետրվարի 25- ին սկսեցինք և 26-ին ազատագրեցինք իր նշանակությամբ հզոր ռազմական հենակետերից մեկը՝ Խոջալուն։ Այդ ժամանակ հակառակորդի հրոսակախմբերը (《բենյամի՛ն》, իմացի հրոսակախմբերին որտեղ ման գաս), ակտիվ գնդակոծության տակ էին պահում Ստեփանակերտը։ Փայլուն օպերացիայի շնորհիվ մենք ազատագրեցինք Խոջալուն, այդպիսով մեր վերահսկողության տակ առնելով ռազմական կարևորագույն հենակետ Խոջալուն և օդանավակայանը։
Սա մարտավարական կարևորագույն նշանակություն ունեցող քայլ էր, որով մենք բացեցինք մեր ՀԱՂԹԱՆԱԿԻ ճանապարհը։ Կարճ ժամանակ անց ազատագրեցինք Շուշին։ Այսպիսով բացվեց պատմության մեջ ՀԱՂԹԱՆԱԿԻ մեր էջը։
Հիմա, 28-տարի անց, նույն օրը, կեղծ և շինծու մեղադրանքներով դատարանի առաջ են կանգնած մեր Արցախի երկու հերոսները՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։
Ինչպես 28 -տարի առաջ, այս օրը ԱԻՈւ-ում միասին էինք՝ Սերժ Սարգսյանի հետ, այսօր էլ ես գնում եմ իմ մարտական ընկերոջ կողքին կանգնելու։ Ես, փետրվարի 25-ին, ժամը 14։00-ին լինելու եմ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Սա տեսակի՛ պայքար է, սա արժանապատվությա՛ն պայքար է, սա հայի՛ պայքար է։
Հ.Գ. Հա, ի դեպ, վաղը բաքվում ցնծալու են՝ որովհետև Հայաստանի վարչապետի աթոռին է հայտվել մի մարդ, ով իրենց վրեժն է լուծում Արցախի հերոսներից։
Անկախ քաղաքական հայացքներից, ով գիտակցում է, որ սա արդեն ազգային տեսակի պայքար է և խնդիրը անձնական տիրույթից այլևս դուրս է, կո՛չ եմ անում կանգնել ՀԵՐՈՍԻ կողքին, իսկ ով չի գիտակցում, կրկնում եմ՝ բաքվում քեֆա…
Գրում է լեգենդար հետախոիյզ, ազատամարտիկ Գեւրգ Գեւորգյանը: