20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: «Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար.

«ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց և ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշևիկյան դեմքը։ Ըստ նրա՝ միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը ինքնադատաստան չի իրականացրել «սևերի» նկատմամբ։ Սա բառացի մեջբերում չէ, բայց ասածը սա էր։ Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը ժողովրդին համարում է գազազած շուն, որի վզից պարան է գցած ու այդ պարանն իր ձեռքում է։ Հենց որ ուզի, շանը կարող է «ֆա՛ս» հրամանը տալ։

Առայժմ «ֆո՛ւ» հրամանն է տվել, այսինքն՝ դեռ քսի չի տվել իր հակառակորդների դեմ ու պարանը ձիգ է պահում։ Վարչապետը դասական ամբոխավար է։ Նա «ժողովուրդ» ասելիս ամբոխը նկատի ունի։ Ի դեպ, այդ ամբոխը նա արդեն չունի և դա է պատճառը, որ ցանկանում է սեփականաշնորհել դատական համակարգն ու վարչաուժային լծակներով ապահովել աթոռը։ «Ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը նրան պետք է անտուրաժի համար։ Որպես գազազած շան պատկերավոր նկարագրություն։

Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Ցմահ իշխանություն ու բյուջետային մսխումներ է ուզում։ Եվ նա ամեն ինչի պատրաստ է՝ հանուն ցմահ իշխանության։ Ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրելու, մարդկանց իրար դեմ հանելու գնով։ Չէ՞ որ նա հարուստ փորձ ունի։ 2008–ի մարտի 1–ի փորձը»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ