28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարտի 9-ից դասերը վերսկսե՞լ, թե՞ ոչ

Ժողովրդի պահանջով դպրոցները, մանկապարտեզները, բուհերը և մյուս կրթական հաստատությունները մեկ շաբաթով փակվեցին։ Ողջ կրթական համակարգը փակելը հեշտ բան չէ, որովհետև կաթվածահար է արվում երկրի ողջ բնականոն կյանքը։ Եվ դա պետք է արվի միայն ու միայն հստակ ցուցումների, հիմնավորումների դեպքում։ Ինչ կատարվեց մեզ մոտ։ Սա այն դեպքն է, երբ, բառիս բուն իմաստով ժողովրդի պահանջով, էմոցիոնալ ալիքի […]

Ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը

ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի, մենք անպայման առաջարկություններով հանդես կգանք, և մեր դիրքորոշումը կարտահայտենք»: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք կողմ կքվեարկենք, սակայն շեմի հետ կապված առաջարկությունը կներկայացնենք և հուսով ենք, որ առաջինից երկրորդ ընթերցում […]

Կհիշե՞ք, մի տխրահռչակ քարոզիչ հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ուժով պիտի 18 տարեկանը լրանալուն պես բոլոր աղջիկներին զրկեն կուսությունից

Արթուր Դանիելյանը գրում է․ «Կհիշե՞ք, մի քանի ամիս առաջ մի տխրահռչակ քարոզիչ հայտարարեց, որ Հայաստանում օրենքի ուժով պիտի 18 տարեկանը լրանալուն պես բոլոր աղջիկներին զրկեն կուսությունից: Սույն անձն իր հրապարակային տխրահռչակությունը ձեռք էր բերել, երբ Ստամբուլյան կոնվենցիայի գովազդման նախնական փուլում հորինում էր կանանց հանդեպ բռնության մասին հեքիաթներ և դրանք հանրությանն էր հրամցնում որպես իրական դեպքեր: […]

Արցախի ՊՆ-ն կոչ է անում բանակը չքաղաքականացնել

Վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր խորը մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն […]

Բժիշկները երբեք այսպես արհամարհված չեն եղել, ինչպես այժմ. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանց բողոքի պատճառել է դարձել ԱՆ որոշումը, որով նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։ Բուժաշխատողները վրդովված են երեկ ԱԺ-ում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկումներից, ինչը, նրանց խոսքով՝ ապատեղեկատվություն է եւ սուտ: Կենտրոնի աշխատակիցները նկատում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված