28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կինը մահացել է

Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը: Այս մասին Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը: Աղբյուրի համաձայն՝ մահացողը հայազգի Էլսիկ Մասիհն է: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են:  

Համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն /տեսանյութ/

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերնագիրը թեև շատ գայթակղիչ, ականջ շոյող ու հեղափոխական է, սակայն այն բերելու է մեր պետության, անվտանգության և բանակի թուլացման, իսկ այդ նախագծի՝ օրենք դառնալուց հետո, տարածվելու է այն պողոսականների շրջանակի վրա, որոնք այսօր ծափահարում են այդ նույն օրենքին։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ […]

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է

Այսօր մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը, «Ազատությանը» հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է […]

Պետությունից թալանածը վերադարձնելու անվան տակ խլելու են այն մարդկանց ունեցվածքը, որոնք վտանգ են ներկայացնում իշխանությունների համար. 168 Ժամ

Իշխանությանը չի հաջողվում վերադարձնել խոստացած միլիարդները, որոնք նախկինները «գողացել» են պետությունից։ Ու հիմա որոշել են ստեղծել օրենսդրական այնպիսի հիմքեր, որոնք կարող են թույլ տալ առանց դատ ու դատաստանի՝ բռնագանձում իրականացնել։ Խոսքը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ կապված անձանց պատկանող գույքի կամ բաժնեմասերի բռնագանձման մասին է։ Անկախ նրանից, թե դա ինչպես կներկայացվի՝ այն տանելու է […]

Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջանում է. ԱԺ-ն աշխատում է. Իրավունք

Դեռեւս ամիսներ առաջ աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի ժամանակ: Նա մասնավորապես, նշել է. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը եւ ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ: Սակայն շարունակում […]

«Բլթոցների» ամենօրյա հիթ-շքերթը «շեֆի» վարկանիշը անշեղորեն գցում է. Փաստ

Գաղտնիք չէ, որ վարչապետ Փաշինյանի գլխավոր խնդիրը «ժողովրդի սիրելին» մնալու ձգտումն է։ Եվ նա իր մոտեցումները հիմնավորելու և ժողովրդի աչքին բարձրանալու համար հաճախ ժողովրդահաճո հայտարարություններ է անում, որոնց հիմնավորվածությունը, մեղմ ասած, հարցական է։ Ու այս հարցում վարչապետը շատ հաճախ ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն։ Թվում է, թե վարչապետի նման հայտարարությունները չպետք է օրինաչափություն դառնան այն […]

Երբեւէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգեւատրված «առաքյալների», կառավարական բոլոր հաճույքներից օգտվող, թող ների ինձ Աստված՝ Հիսուսի մասին. Իրատես

Նիկոլ Փաշինյանն Իտալիայում իրեն համեմատեց Հիսուսի հետ, Վրաստանում էլ ավելի առաջ անցավ. իր ու Հիսուսի «կադրային» քաղաքականությունը նույն հարթությունում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հիսուս լինելու բարդույթը չի հաղթահարվում, բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են իր կառավարության առաքյալներն ու ամենակարեւորը՝ հուդաները, որոնց մասին այդքան շատ է սիրում խոսել կառավարության ղեկավարը։ Այս չափից դուրս բարձր ինքնագնահատականն ինչո՞վ […]

Սահմանին անհանգիստ է: Օրեր շարունակ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են Տավուշի հատվածում

Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն, դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։ […]

Աճել են հանցագործությունները։ Ամենաշատը «առանձնապես ծանր» որակավորվողները՝ 14-ի դիմաց 20-ը

Քրեական վիճակագրություն Շարունակում եմ պնդել, որ վիճակագրություն ընթերցելը դետեկտիվ կարդալու չափ հետաքրքիր է։ Այս տարվա հունվարին գրանցվել է 1,654 հանցագործություն։ 98-ով ավելի, քան անցած տարվա հունվարին։ Աճել են բոլոր որակի հանցագործությունները։ Ամենաշատը «առանձնապես ծանր» որակավորվողները՝ 14-ի դիմաց 20-ը։ Ասեք, որ տարօրինակ է։ Անգամ պաշտոնական ժողովրդագրության տեսանկյունից։ Արա Գալոյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված