06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք», – գրել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ