14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ատելության խոսքը կքրեականացվի․ բուռն քննարկված նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն 91 կողմ, 0 դեմ, 21 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծերը, որոնցով առաջարկվում է հրապարակային բռնության քարոզը, այն արդարացնելը քրեականացնել:

Ձեռնպահ քվեարկողները ԲՀԿ-ականերն էին։Արման Աբովյանը նշեց, որ կներկայացնեն իրենց առաջարկները: «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնությանը կողմ քվեարկեց, սակայն նշեց, որ հաջորդ ընթերցումներին իրենք ևս կներկայացնեն առաջարկություններ:

Ազգային ժողովը ընդունեց նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ