28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Խնդիրն առավել քան լուրջ է. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը՝ 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ. «2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ և ձախողումներ։ Հասարակական բուռն քննարկումների և դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության […]

Հանրայինը շարունակել է «ԱՅՈ»-ի քարոզին ավելի շատ ժամանակ հատկացնել. «Մեդիա պաշտպան»

Փետրվարի 27-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 160 րոպե 16 վայրկյան, որից 19 րոպե 45 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 38 րոպե 41 վայրկյան ՝«ԱՅՈ»-ի կողմնակիցներին, 101 րոպե 50 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը […]

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների […]

«Բավական է հայրենիքի ներսում իրար ուտենք, հիշենք, թշնամին նենգ է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ իշխանությունները զբաղված են սև ու սպիտակի, այո ու ոչ-ի, դավաճան ու հերոսի բաժանելով հասարակությանը՝ թշնամին փորձում է դիվերսիոն գործողություններ իրականացնել։ Բավական է հայրենիքի ներսում իրար ուտենք, հիշենք, թշնամին նենգ է։ Ապրեն մեր զիված ուժերի սպաներն ու զինվորները՝ թշնամու դիվերսիան կանխելու համար»:  

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խսնակ Գևորգ Դերձյանը: «Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու […]

Պատգամավորների պարգևատրումներն աճել են 827 %-ով

Քաղաքական իշխանությունը շատ է սիրում համեմատություններ անել նախկինի հետ։ Այդպիսի մի համեմատություն էլ ես անեմ։ Ներկայացնում եմ 2018 եւ 2019 թվականներին ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների ստացած պարգեւատրումների, հավելավճարների եւ հավելումների չափերը։ Պատկերը, իմ համոզմամբ, շատ խոսուն է։ Այսպես. 1. Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով։ Հիշեցնեմ, որ պատգամավորների քանակը 2019-ին աճել է ընդամենը 26 […]

Վարչապետը ծծում-հանում է մարդկանց միջից արդարության զգացումը և տեղը ներարկում ատելություն իր էգոիստական հակումները բավարարելու համար

Թե բարդ է իմանալ՝ ինչ է նշանակում անկախ դատարան, և «Այո»-ով դատավորներին հեռացնելը ինչպես է ավերում իրավական պետությունը, ապա կարելի է քննարկել ավելի պարզ հասկացություններ, ինչպես, օրինակ, արդարությունը։ Թվում էր, թե հայ հասարակության մեջ արդարությունը որոշ արմատներ ունի, հայերից շատերը կասեն, որ առնվազն արդար չի որևէ խախտում չարած որևէ մեկին աշխատանքից հեռացնելը։ Ուրեմն նրանք, ովքեր […]

Հանցագործությունները մեր երկրում վերջին 2 տարիներին աննախադեպ աճել են

Բարի օր, սա Հայաստանում հանցագործությունների ընդհանուր քանակն է: Ինչպես տեսնում եք, հանցագործությունները մեր երկրում վերջին 2 տարիներին աննախադեպ աճել են: Այսպիսի խայտառակ ցուցանիշներ երբեք չեն եղել: Այս իշխանության պատճառով հպաաաարտ քաղաքացիներին ամեն օր թալանում, սպանում, բռնաբարում են… Այսօր ուղիղ եթերով կբացատրեմ, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը դարձել հանցագործության համար այսքան գրավիչ: Նարեկ Մալյան  

Առաջարկում եմ թափառող շներին ընտրելու և ընտրվելու իրավունք, իսկ հպարտ քաղաքացիներին՝ շներին կծելու իրավունք տալ

Առաջարկում եմ թափառող շներին ընտրելու և ընտրվելու իրավունք, իսկ հպարտ քաղաքացիներին՝ շներին կծելու իրավունք տալ, ինչի արդյունքում. ա. հետագա հանրաքվեներում «այո» և «ոչ» տարբերակներին կավելանա «հաֆ» տարբերակը. բ. ՀՀ ներկա և հետագա իշխանությունները կկարողանան զեկուցել ժողովրդագրական ձեռքբերումների մասին. գ. հպարտ քաղաքացիները և թափառող շները հնարավորություն կստանան փոխադարձաբար կարգավորել մեկը մյուսի պուպուլյացիան և վարքագիծը. դ. կներդրվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված