29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Արմենիա» ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է թռիչքները դեպի Լիոն

Պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան – Լիոն – Երևան Մարտի 16, 23-ի և ապրիլի 2, 6, 13-ի չվերթները, տեղեկացնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։ «Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: […]

Արցախում պետք չէ դրածո իշխանություն. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ այցելել է Այգեստան և Խնձրիստան գյուղեր: Նախագահի թեկնածուն ելույթում ասել է, որ Արցախում պետք չէ դրածո իշխանություն. «Այն հաղթանակները, որ 94 թվականի մայիսին խրամատներում ամրագրել ենք քաղաքական դաշտում զրոյացած է: Արցախում պետք է, որ արցախցիները ընտրեն նախագահ, ոչ թե ժողովրդի ներկայացուցիչ»: Նա նաև պատասխանել […]

«Ատելությամբ, կեղծիքով և սպառնալիքներով ոչ իշխանություն կպահեք, ոչ էլ երկիրը կկառուցեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ւր էիք, տիկնայք և պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցները և ընկերները, մեր՝ հանրապետականների մասին: Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ և ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի և սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը: Ո՞ւր էիք, երբ […]

«Սա է արցախյան բանակցային գործընթացի լուծման գլխավոր բանալին». Արտակ Զաքարյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ: – Պարոն Զաքարյան, մարտի 6-ին, առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս միջադեպերն ինչի՞ հետևանք են՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս իշխանությունների պնդմամբ՝ Փաշինյան-Ալիև Դուշանբեի հանդիպումից […]

Դավադրություն՝ վարչապետի դեմ․ հանրաքվեն վտանգի տակ է․ Հրապարակ

«Վահե Գրիգորյանը պարտաճանաչ հաճախում է Սահմանադրական դատարան։ «Սպասում է հանրաքվեի արդյունքներին»,- ասաց մեր աղբյուրը՝ տեղեկացնելով, որ նա այլեւս չի օգտվում ՍԴ-ի կողմից իրեն հատկացված ավտոմեքենայից․ այն ՍԴ բակում կանգնած է, սակայն ՍԴ-ի հատկացրած բջջայինից, աշխատավարձից, մնացյալ «հմայքներից» դեռ օգտվում է: Իսկ եթե հանրաքվեն տապալվի, ի՞նչ է անելու այդ ժամանակ։ «Հանրաքվեն, այո, վտանգի տակ է. հանրաքվեն […]

Գիտե՞ք՝ ինչու այդ աղջիկն այդպես վարվեց…. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշո՞ւմ ենք՝ ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։ Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին։ […]

ՀՀ իշխանությունը խաղում է մարդկանց էմոցիաների հետ․քաղաքագետ

Politeconomy.org-ը գրում է․ «Թույլ քաղաքական ինստիտուտներ ունեցող հասարակությունները դժվար են հաղթահարում անձերի ու մարդկանց խմբերի ցանկությունների հետևանքները» Սեմուել Հանթինգտոն 1991-ից սկսած Հայաստանի ընդդիմության գլխավոր զենքը զանգվածների վրա հոգեբանական ազդեցություն թողնելն էր: Ով ամենահուժկու և ամենահամարձակ եղանակով էր մեղադրում իշխանությանը, նա դառնում էր մարդկանց մտքերի ու սրտերի տիրակալը: Իսկ իշխանություններն, անկախ իրենց որակներից, հիմնականում ստիպված էին պաշտպանվել […]

Երիտասարդ աղջիկը պատռեց «Այո»–ի բուկլետը և շպրտեց Փաշինյանի վրա

Մետրոյում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետներ է բաժանել,  երիտասարդ մի աղջիկ բուկլետը պատռել եւ նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված