07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» ֆեյքային «բանակներն» են․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Այո»-ի շտաբի հարգելի՛ գործընկերներ,
ձեզ աջակցող ֆեյքային «բանակները», որոնք սոցցանցի մեկնաբանություններում նույն վորդինգով, նույն «բանալի բառերով» հարյուրավոր մեկնաբանություններ են գրում մեր դեմ, ԶՐՈ ազդեցություն են ունենում «Ոչ»-ականների վրա։

 

Գաղտնիք բացեմ. մեր թիմում անգամ հիպերակտիվ ֆեյքերի ցանկ ենք կազմում, որպեսզի պարգևատրելու առաջարկով ուղարկենք ձեզ։ Եթե որևէ հարցազրույցի կամ ելույթի մեկնաբանություններում այդպիսի հարձակումները մի փոքր ուշանում են, մեզ ինչ-որ տեղ նույնիսկ «անտեսված» ենք զգում։)))

Իսկ եթե լուրջ, ապա ամոթ է, որ երկու տարվա ընթացքում այս իշխանության կայացրած միակ «ինստիտուտը» զրպարտություն, ատելություն տարածող յութուբյան ալիքներն ու ֆեյքային «բանակներն» են, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս սոցցանցում՝ անիծելով ու հայհոյելով ընդդիմախոսներին։
Էսպես ո՞ւր եք հասնելու։

Հ.Գ. Ահա այս քոմենթներում 70% ֆեյքեր են, որ ինչ-որ մեկի գրած ցուցումով անջատած ուղեղով շարում են՝ «լավ ա անում» կամ «դու ով ես»»:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ