27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունը այլևս իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Փաստեր, որոնք արձանագրվեցին երեկ Երևանի մետրոպոլիտենի վագոնում.

1.Իշխանությունը այլևս իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից: Սա առաջին հրապարակային փաստն է, որ իշխանությունը չունի ամբողջ ժողովրդի աջակցությունը: Կան հասարակ մարդիկ, ովքեր երթևեկում են մետրոյով ու մեղմ ասած չեն սիրում իշխանությանը:

2.Հասարակ մարդիկ այլևս չեն վախենում ֆեյքերի ոհմակային հարձակումներից և պատրաստ են իրենց անհամաձայնությունը հայտնել ամենահամարձակ կերպով:

3.Ատելությունը, որը գեներացվում էր իշխանության կողմից դուրս է եկել ֆեյսբուքից և թափառում է Հայաստանում: Սա կարմիր լույսի ազդանշան էր: Ատելության գերդոզավորումը այլևս կառավարելի չէ: Այդ անկառավարելի ատելությունը անպայման իր կիրառությունը գտնելու է:

4.Շատ կարևոր դետալ է, որ միջադեպը նկարահանվում էր վարչապետի կողմից, այլ ոչ թե աղջկա: Սա նշանակում է աղջկա արարքը նախապատրաստված ակցիա չէր նրա կողմից, այսինքն խիզախությունը կրկնակի էր որովհետև աղջիկը չէր այդ տեսանյութը հրապարակողը: Հիշեցնեմ, որ սորոսական «խիզախները» իրենք են մի քանի կամերայով նկարահանում նախապես պլանավորված նմանատիպ ակցիաները:

5.Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ թե ինչու է վարչապետը այդքան լուրջ անվտանգության միջոցառումներ ձեռնարկում իր համար: Այդքան մեքենաները, զրահապատ ապակիները, թիկնապահների քանակը, մինչև երեկ անհասկանալի էին, որովհետև ժողովրդի վարչապետը ժողովրդից թաքնվելու պատճառ չպետք է ունենար:

6.Երեկվա միջադեպը իշխանական թիմին շոկի մեջ գցեց, որովհետև գոնե խելացիների համար պարզ դարձավ թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում իշխանությունը կորցնելու պարագայում: Փաշինյանը կարծում եմ արդեն ունի իր նահանջի ճանապարհը, հնարավոր է նույնիսկ մի քանի տարբերակով, սակայն իշխանական թիմի մնացած ներկայացուցիչները դժվար թե տեղավորվեն նրա ապագա ծրագրերի մեջ:

7.Ֆեմինիստները լռում են, որովհետև ոչ փող են ստացել և ոչ էլ հրահանգ ունեն այս թեմայով խոսելու: Աղջկա նկատմամբ սկսվել են ուղղորդված հետապնդումներ, մի արարքի համար, որը բազմաթիվ անգամ անպատիժ իրականացվել է մեր երկրում: Այս աղջիկը գուժեց սորոսական ֆեմինիստների մահը: Դրանք զբաղված են հիմնականում բռնության կեղծ նամակներ հորինելով…

8.Նիկոլ Փաշինյանը այլևս կուռք չի: Աղջիկը նրան դեսակրալիզացիայի ենթարկեց մետրոյում:

9.Գլենդելի քֆուրչի տատիների գումարտակը սկսեց խոսել դաստիարակված հայ կնոջ կերպարի մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ