14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» վարկային կազմակերպության լիցենզիան

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ), տեղեկացնում է ԿԲ հասարակայնության […]

Պարետի նոր որոշումը. Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ թույլատրվում է նաև թերթերի տպագրությունն ու հրատարակությունը։ […]

Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը

Մարտի 25-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 399 191 դեպք, վիրուսից մահացել է 18 149 մարդ, ապաքինվել է ավելի քան 101 հազարը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Ինչպես նշվում է, մեկ օրում վարակակիրների թիվն աճել է 43 591-ով, մահացությունն ավելացել է 2 058-ով:

Հետաձգեք ընտրությունները ու հայտարարեք արտակարգ դրություն. Էդիկ Բաղդասարյան

Իսկապես չեմ հասկանում թե ինչ պատահեց, որ Արցախում կորցրեցին վտանգի ժամանակ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ընտրությունների անցկացման պատասխանատվությունը միայն Բակո Սահակյանի վրա չէ, Արցախի Ազգային ժողովը գոնե մի անգամ պետք է համարձակվի ինքնուրույն որոշում կայացնի, նախագահի բոլոր […]

Նոր մեկուսարանը մարտի 25-ից պատրաստ կլինի․ Արմեն Մուրադյան

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք […]

Փաշինյաննն ուղերձում օրինակներ չբերեց, որովհետև չկա այդպիսի բան․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին… Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի վարչապետի “կորոնավիրուսը ո՞ւմ շունն է ” և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները։ Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, ով, հղում […]

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ. փաստաբան

Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ 2019 թվականի սեպտեմբեր ամսից եւ տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավերելով գալ Հայաստան որպես մեղադրյալ հարցաքննության մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը: «Նշված գործով քննչական մարմինը նախկինում որեւէ անգամ որեւէ կարգավիճակով […]

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ և կուսակից ընկերներ,   Մարտ ամիսը Հայաստանի Հանրապետական կուսակցության երկու երախտավորների` երկու լուսահոգի առաջնորդների, պետական և ազզգային գործիչների հիշատակի ամիսն է:   Մարտի 25-ը ՀՀԿ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է, իսկ մարտի 28-ին նշում ենք ՀՀԿ հիմնադիր նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը: Այս […]

Կորոնավիրուսից առողջացել է 4 քաղաքացի. մենք կհաղթենք այս չարիքին. ՀՀ վարչապետ

Առողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել չորս քաղաքացի, իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի։ «Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը, մենք կհաղթենք այս չարիքին», – վստահեցրեց ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ, հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 249-ի. հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված