14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Տիգրան Ավինյանը կիլոմետրերով հեռու է արդյունավետ արտակարգ դրություն կառավարելուց։ Դա պետք է անեն կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Արմեն Սարգսյանը

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 15, 16, 18, 19 և 20 ստատուսներում գրել եմ, թե ի՞նչ պետք է անել կորոնավիրուստ դեմ արդյունավետ պայքարելու համար։ Իշխանություննները չնկատելու են տալիս կամ նույնիսկ չեն հասկանում։ Այն, ինչ ասված է այդ ստատուսներում՝ պետք է 100% իրականացնել։ Մարտի 24-ի առավոտյան ՀՀ-ն ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը 72, Վրաստանը […]

«Կարծում եմ ժամանակն է ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարի 2020թ.-ին հանրաքվեի չեղարկման մասին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճապոնիայի վարչապետ Աբեի առաջարկով Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը որոշեց հետաձգել Տոկիո-2020 օլիմպիական խաղերի անցկացումը: Կարծում եմ ժամանակն է ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարի 2020թ.-ին հանրաքվեի չեղարկման մասին: Քաղաքացիների առողջությունը վեր է ամեն ինչից, այդ թվում ներքաղաքական շահերից. առողջ եղեք»:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մարտի 26-ի նիստը հետաձգելու խնդրանքով

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երեւան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն: Նշված պաշտոնատար անձը Գագիկ Բեգլարյանն է: ՀՀ […]

Ո՞ւմ գործունեությունն է սահմանափակվելու

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝ 1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը […]

Նիկոլը սեփական կնգան չի կարում պահել կարանտինի տակ, ընկած հայ ազգին է կարանտին քարոզում․ Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը շրջում է Երեւանի փողոցներում՝ իրազեկելու քաղաքացիներին, թե ինչպես պետք է պաշտպանվել կորոնավիրուսից ու ինչպես պետք է մեկուսանալ։ Այսինքն հայ ազգին կորոնովիրուսից պաշտպանվելու մասին խելք է սովորեցնում մի մարդ, որը իր ու իր ամուսնու գործողությունների շնորհիվ երկու անգամ ընտանյոք հանդերձ կասկած են […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մտահոգված է իր պաշտպանյալի՝ կորոնավիրուսով վարակման հնարավորությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտահոգված է իր պաշտպանյալի՝ կորոնավիրուսով վարակման հնարավորությամբ: Լրագրողների հետ զրույցում Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է: «Պալատում քրեակատարողական հիմնարկի ծառայող է գտնվում: Վերաբերմունքը լավ է, սակայն ծառայողները հաճախ փոխվում են, եւ յուրաքանչյուրը կարող է վիրուսակիր լինել: Այն պայմաններում, երբ մարդը առողջական խնդիրներ ունի, դա ինքնին […]

Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար. Պարետատունը նիստ է անցկացրել

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,  Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի: Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային […]

Պարապուրդը ևս վճարվում է. Եթե չվճարվեց, ապա գործատուն կտուգանվի. Ժորա Սարգսյան

Այն գործատուները, որոնք կհրաժարվեն վճարել իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ժամանակ, կտուգանվեն. ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: «Աշխատողներն ամեն ամիս իրավունք ունեն աշխատավարձ ստանալու, պարապուրդը ևս վճարվում է: Եթե չվճարվեց, ապա գործատուն կտուգանվի չվճարված աշխատավարձի չափով: Նոր խստացումների կարիք չկա, ուղղակի պետք է տարանջատվի, թե որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված