14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մտահոգված է իր պաշտպանյալի՝ կորոնավիրուսով վարակման հնարավորությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտահոգված է իր պաշտպանյալի՝ կորոնավիրուսով վարակման հնարավորությամբ:

Լրագրողների հետ զրույցում Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է: «Պալատում քրեակատարողական հիմնարկի ծառայող է գտնվում: Վերաբերմունքը լավ է, սակայն ծառայողները հաճախ փոխվում են, եւ յուրաքանչյուրը կարող է վիրուսակիր լինել: Այն պայմաններում, երբ մարդը առողջական խնդիրներ ունի, դա ինքնին վտանգավոր է»,- նշեց փաստաբանը:

Նա լրագրողներին առաջարկեց պարզել, թե քանի ծառայող եւ կալանավոր է թեստ հանձնել: Նա նշեց, որ իրավիճակը կպարզվի եւ անեկդոտ պատմեց. «Մի երկրում հայտնաբերվել է վարակման միանգամից 500 դեպք: Հարց՝ քանի՞ թեստ է անցկացվել: Պատասխանը՝ 500»:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ