29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի. Դժվար է լինելու. Նիկոլ Փաշինյա

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք կորոնավիրուսի հաստատված ռեկորդային այսօրվա թվերըփոխում են իրենց պլանները՝ սահմանափակումների թուլացման հետ կապված, ի պատասխան Ավինյանն ասաց, որ դեռ չի փոխում, քանի որ շրջանակը կոնկրետ է: «Ունեցել ենք հիվանդանոցում լուրջ խնդիր և այդտեղ էլ շրջանակը քիչ թե շատ կոնկրետ է: Ամեն դեպքում, դինամիկայից կախված՝ մեր […]

Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է երկու պացիենտ

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 929 քաղաքացի, փաստացի բուժվում է 1103-ը:

Համավարակը ճակատագրական է լինելու իշխանությունների համար. 168.am

168.am–ը գրում է․ «Համավարակի տարածումից հետո կառավարությունը հայտնվել է մի տեսակ ընկճախտի մեջ։ Նախկինում արվող մեծամիտ հայտարարություններից ու լուսավոր ապագայի վերաբերյալ ճառերից այլևս բան չի մնացել։ Ընդամենը մեկ ցնցում էր պետք, որ ամեն ինչ խառնվի իրար։ Այդպիսի ցնցումներ նախկինում էլի են եղել՝ մի քիչ ուժեղ, մի քիչ թույլ։ Բայց դա բավական է, որպեսզի տնտեսական կյանքը […]

Արտաքին քաղաքականության հերթական «լյապը». «Փաստ»

«Շատ է խոսվել այն մասին, որ օրվա իշխանությունները, մեղմ ասած, չեն փայլում արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներով, եւ հաճախակի ենք բախվում թույլ տրվող «լյապերի» ու բացթողումների հետեւանքներին։ Արտաքին քաղաքականության ոլորտում բավականին թույլ է, հատկապես, խորհրդարանական դիվանագիտության ճակատը, որտեղ, մասնագետների գնահատմամբ, գրեթե ոչինչ չի արվում, իսկ ձախողումները հաջորդում են միմյանց։ Հերթական խնդիրն ի հայտ եկավ՝ կապված […]

Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել, նա էլ կրում է պատասխանատվությունը. «Ադեկվադ»

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ: «1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել […]

Աշխատանքից ազատման դիմում՝ դռան շրխկոցի պատճառով․ «Հրապարակ»

«Գրել էինք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապարակնքել են, եւ նրա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են եղել։ Իշխանական աղբյուրը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակի աշխատասենյակներն ու կառավարության նիստերի դահլիճը գտնվում են 5-րդ հարկում` կողք-կողքի, կառավարության նիստի ժամանակ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը քամին ուժեղ փակել-դխկացրել է, ինչից նիստը վարող Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ […]

Ալեն Սիմոնյանն իր եթերից հետո պետք է հրաժարական տա. Տիգրան Աթանեսյան

Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարոն Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն: Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն իհարկե խեղաթյուրված է ներկայացվում: Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը: Ամեն […]

Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում տվեց խոստովանական «ցուցմունք»․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ արված հայտարարությամբ ամբողջությամբ բացառեց Արթուր Դանիելյանի կողմից կատարած արարքում քրեական օրենսգրքով նախատեսված «խուլիգանություն» արարքի հանցադեպի բացակայությունը: Իրավապահ մարմիններն այլևս որևէ շանս չունեն այդպիսի մեղադրանք առաջադրել Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը միաժամանակ նույն ուղիղ եթերում տվեց խոստովանական «ցուցմունք» առերևույթ կատարված հանցագործության մասին»:

Փաշինյանը պահանջել է ցանկացած պատրվակով իմ նկատմամբ գործ հարուցել․ Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրի եթերում հայտնել է․ «Եթե վստահ են, որ ես խախտում եմ թույլ տվել, թող Նիկոլ Փաշինյանը դիմի դատախազություն, եթե մեղավոր լինեմ՝ պատրաստ եմ կրել պատասխանատվություն, եթե պարզվի, որ մեղավոր չեմ, ուրեմն նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար։ Ես վարչապետի սիրած բառերով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված