16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում տվեց խոստովանական «ցուցմունք»․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ արված հայտարարությամբ ամբողջությամբ բացառեց Արթուր Դանիելյանի կողմից կատարած արարքում քրեական օրենսգրքով նախատեսված «խուլիգանություն» արարքի հանցադեպի բացակայությունը: Իրավապահ մարմիններն այլևս որևէ շանս չունեն այդպիսի մեղադրանք առաջադրել Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը միաժամանակ նույն ուղիղ եթերում տվեց խոստովանական «ցուցմունք» առերևույթ կատարված հանցագործության մասին»:

Փաշինյանը պահանջել է ցանկացած պատրվակով իմ նկատմամբ գործ հարուցել․ Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրի եթերում հայտնել է․ «Եթե վստահ են, որ ես խախտում եմ թույլ տվել, թող Նիկոլ Փաշինյանը դիմի դատախազություն, եթե մեղավոր լինեմ՝ պատրաստ եմ կրել պատասխանատվություն, եթե պարզվի, որ մեղավոր չեմ, ուրեմն նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սուտ մատնության համար։ Ես վարչապետի սիրած բառերով […]

«Մեր քաղաքական գործիչները հանդուրժող են հատկապես օտարների ու «կիրթ» թշնամիների նկատմամբ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Բոլոր դեպքերում քաղաքական գործիչը պետք է հանդուրժող լինի, քանի որ մենք ապրում ենք իրավական պետությունում: Արի ու տես, որ մեր քաղաքական գործիչները հանդուրժող են հատկապես օտարների ու «կիրթ» թշնամիների նկատմամբ, իսկ միմյանց նկատմամբ գոյություն ունի հավասարակշռվածության և հանդուրժողականության դեֆիցիտ: «Ինչպես նշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ […]

Ի պատասխան հայհոյանքի՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է իր և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարևել է Արթուրին։ «Ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի բարև …, ներողություն եմ խնդրում, բայց ուզում […]

Հուսանք, որ գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և նա կենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ըննդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, որի կողմից ենթարկվել է հարձակման և ստացել մարմնական վնասվածքներ, լրագրողներին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Հուսանք, որ կհարուցվի քրեական գործ, կկատարվի օբյեկտիվ քննություն, գլխավոր դատախազը կպահանջի զրկել Ալեն Սիմոնյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և նա կենթարկվի քրեական պատասխանատվության», – նշեց փաստաբանը։  Նա ասաց, […]

Ոստիկանությանը չի կարելի դարձնել քաղաքական մարմին. Վլադիմիր Գասպարյան

Ես չեմ կարծում, որ երեկ Գավառի հիվանդանոցում այն իրավիճակն է եղել, որ պետք է ոստիկանները կրակեին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով ողջ հանրապետությունը ցնցած միջադեպերին։  «Ոստիկանությունը պետք է արհեստավարժ լինի, իմանա՝ երբ պետք է ուժ գործադրել, պետք է ի նկատի ունենալ, որ  բորբոքված մասսա կա, մարդիկ են սպանվել, […]

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ տեղափոխված ծխախոտի թեման դիվանագիտական սկանդալի պատաճառ է դառնում. 168.am

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխելիս եղել Աֆղանստան։ 168.am-ի  աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։ Բանն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին: Այսինքն՝ Երևանից […]

Թավշյան ընդամենը հեղափոխության ձևն էր, պատասխանատվությունը չի կարող թավշյա լինել. Տիգրան Պասկևիչյան

Հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ պետությունը կարգի բերել չկարողանալդ բացատրում ես վենդետա չանելու բարեսրտությամբ, ոստիկանությունը դառնում ա տրյապկա (կներեք պլագիատի համար), իսկ բուժհիմնարկությունը՝ Տղմուտ գետի ափերից մեկը։ Ի տարբերություն շատերի՝ չեմ ակնկալում ոստիկանապետի հրաժարականը։ Հրաժարական տա՝ ո՞վ գա տեղը։ Կողքի կաբինետի գնդապե՞տը։ Ի՞նչ տարբերություն։ Քաղաքական թիմը պետք է քաղաքական պատասխանատվություն […]

Հակառակորդը շփման գծի Մարտունու ուղղությամբ կիրառել է 60 մմ ականանետեր. ՊԲ-ն կորուստներ չունի

Այսօր ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:  Միջադեպի հետևանքով ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:  Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:  Հարկ ենք համարում նշել, որ սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված